14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

”Լիվերպուլը” նորից կփորձի ձեռք բերել Մխիթարյանին”.Daily Mirror

Բրիտանական Daily Mirror-ը գրում է, որ ”Լիվերպուլը” գալիք ամռան ընթացքում տրանսֆերների վրա ծախսելու է նվազագույնը 60 մլն ֆունտ ստեռլինգ:

Դա պայմանավորված է նրանով, որ ընթացիկ առաջնությունում ակումբը չի կարող զբաղեցնել 3-րդ հորիզոնականից ցածր դիրք, ինչը նշանակում է, որ որոշակի ընդմիջումից հետո ”Լիվերպուլը” նորից հանդես կգա Չեմպիոնների լիգայի մրցաշարում:

Հնարավոր նորեկների թվում նշվում է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը: ”Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը դեռ նախորդ տարի էր ցանկանում ձեռք բերել Մխիթարյանին, սակայն 25-ամյա կիսապաշտպանն անտեսեց ”Լիվերպուլի” առաջարկը եւ նախընտրեց Կլոպի գլխավորած ”Բորուսիան”,-գրում է կայքը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի տեղափոխությունը Բունդեսլիգայի պատմության ընթացքում ամենաթանկ տրանսֆերների ցուցակում 4-րդն է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ