03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

”Յուրա Մովսիսյանը խելահեղ գոլ հեղինակեց”.Կվերկվելիա /վիդեո/

Ռուսական ”Ռուբին” ֆուտբոլային ակումբի պաշտպան Սոլոմոն Կվերկվելիան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով ”Սպարտակի” դեմ խաղի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այդ խաղում ”Սպարտակի” միակ գոլն իր հաշվին էր գրանցել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

-Մովսիսյանի գոլի ժամանակ կա՞ր թիմի պաշտպանների եւ դարպասապահի սխալը, թե այդ հարվածը դասվում է անհասանելիների թվին:

-Դա խաղային պահ էր: Մովսիսյանը խելահեղ գոլ հեղինակեց: Իհարկե, նրա կողքին կանգնած էինք ես եւ Նավասը, բայց սա ֆուտբոլ է, որտեղ որոշում են վայրկյանները եւ սանտիմետրերը: Երբ դիտում ես կրկնապատկերը, հասկանում ես, թե ինչպես պետք էր գործել, սակայն խաղադաշտում ամեն ինչ տեղի է ունենում վայրկենապես: Եթե բոլոր պահերում պաշտպանությունն ավելի լավ գործեր, քան հարձակումը, ապա ֆուտբոլում գոլեր չէին գրանցվի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ