13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դենիս Թումասյանը հերքում է

Чемпионат.com-ը հաղորդում է, որ Եկատերինբուրգի ”Ուրալ” ֆուտբոլային ակումբի պաշտպան Դենիս Թումասյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում: Այդ ֆուտբոլիստը հայտնել էր ֆեյսբուքյան իր էջի միջոցով: ”Շնորհակալություն, Բեռնար Շալանդ։ Կփորձեմ արդարացնել վստահությունը”,-գրել էր 28-ամյա ֆուտբոլիստը:

Այս կապակցությամբ Armsport.am-ը հարցում կատարեց Եկատերինբուրգի ”Ուրալի” մամուլի քարտուղարություն: Ռուսական ակումբից հայտնեցին, որ Դենիս Թումասյանն արդեն հեռացրել է գրառումը Facebook-ից եւ չի ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ Հայաստանի հավաքականից հրավեր չունի: Պարզվում է, որ Թումասյանն անձամբ չի վարում ֆեյսբուքյան էջը եւ այդ պարտականությունները վստահել է ընկերներից մեկին:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում պաշտպանը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ եւ ստանալով 4 դեղին քարտ: 2011 թվականին Թումասյանը հրավիրվել էր Հայաստանի հավաքական, սակայն խաղադաշտ դուրս չէր եկել։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ