02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

”Եթե ես գոլ չեմ խփում, ինչպե՞ս պետք է ”Սպարտակը” հաղթի”.Մովսիսյան

”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը ”Ուրալից” կրած պարտությունից հետո զրուցել է Sport-Express-ի լրագրողի հետ:

”Սպարտակի” համար շատ բարդ շրջան է: ԶԼՄ-ները քննադատում են մեզ, իսկ մենք չենք կարողանում փոխել մեր մասին տպավորությունը՝ խաղալով այսօրվա պես: Սարսափելի խաղ էր: Երբ այսպես ես խաղում, դու միշտ պարտվում ես՝ անկախ նրանից, թե ով է մրցակիցը: Մարզումներին աշխատում ենք կոմբինացիաների վրա, փորձում ենք դրանք կիրառել խաղերին: Սակայն այժմ ոչինչ չի ստացվում: Եթե հարցնեն, թե ով է մեղավոր պարտության համար, առաջինը ձեռք կբարձրացնեմ: Եթե ես գոլ չեմ խփում, ինչպե՞ս պետք է ”Սպարտակը” հաղթի: Չեմպիոնության շանսե՞ր. պետք է կենտրոնանալ հաջորդ խաղի վրա: Եթե մտածենք չեմպիոնության մասին, ապա կարող ենք ընդհանրապես հայտնվել մրցաշարային աղյուսակի վերջնամասում”,-նշել է Մովսիսյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ