05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Bleacherreport.”Մխիթարյանի տեղափոխությունը ”Բորուսիա”` վատագույն տրանսֆեր”

Բրիտանական ”Bleacherreport”-ը ամփոփել է Դորտմունդի ”Բորուսիայի” ամառային տրանսֆերները, որոնց թվում էր նաեւ ակումբի պատմության ընթացքում ամենաթանկ ձեռքբերումը` կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան: Կայքը հենց Մխիթարյանի տեղափոխությունն է համարել վատագույն տրանսֆեր, իսկ հույն պաշտպան Պապաստոպուլիոսին` ամենալավ:

”Մխիթարյանի համար ակումբը վճարել է ռեկորդային գումար`27.5 մլն եվրո։ Նա պետք է փոխարիներ Մարիո Գյոտցեին, սակայն դեռ չի կարողացել արդարացնել հույսերը։ Վիճակագրությամբ 25-ամյա կիսապաշտպանը վատ մրցաշրջան չի անցկացնում.  9 գոլ եւ 9 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերի 35 հանդիպումներում։ Սակայն քիչ են այն խաղերը, որոնցում Հենրիխը իր արդյունավետ գործողություններով փոխել է խաղի ելքը։ Հայ կիսապաշտպանը երկու գոլ է խփել Չեմպիոնների լիգայում՝ ”Արսենալի” եւ ”Զենիթի” դեմ արտագնա խաղերում։ Ավելի բարդ խաղերում` ”Բավարիայի”, ”Բայերի”, ”Շալկե-04”-ի դեմ հանդիպումներում, Մխիթարյանը չկարողացավ օգնել իր թիմին հասնել դրական արդյունքի։ Նույնիսկ առաջին դերբիում կատարած երկու գոլային փոխանցումները չեն արդարացնում Հենրիխի ոչ վառ խաղը”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ