29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՈւԵՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի լավագույն նախագծի դափնեկիր

ՀՖՖ պաշտնական կայքը հայտնում , որ ՈւԵՖԱ-ի 48-րդ համաժողովի ընթացքում, որը տեղի ունեցավ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, ՈւԵՖԱ-ն պարգևներ հանձնեց ՈւԵՖԱ-ի անդամ հինգ ազգային ասոցիացիաներին՝ տարբեր ոլորտներում իրենց գերազանցության համար: 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արժանացավ ՈՒԵՖԱ-ի ”Հեթ-տրիկ” կոմիտեի հատուկ մրցանակին՝ ”Մանկապատանեկան ֆուտբոլի լավագույն նախագիծ” (Best grassroots project) անվանակարգում: ՀՖՖ կողմից իրականացված ”Սպորտի և խաղաղության դպրոցներ” նախագիծը մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման վրա՝ նպաստելով նաև սոցիալական խնդիրների կարգավորմանը:

Այլ անվանակարգերում պարգեւատրվեցին Չեխիայի (Լավագույն հատուկ նախագիծ), Հյուսիսային Իռլանդիայի (Կանանց ֆուտբոլի զարգացման լավագույն ծրագիր), Իտալիայի (Լավագույն ներդրումային ծրագիր) եւ Նիդերլանդների (Լավագույն սոցիալական նախագիծ) ֆուտբոլային գերատեսչությունները:

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ ՈւԵՖԱ-ի «Հեթ-տրիկ» կոմիտեի նախագահ Ալան Հանսենը ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակչի գնդակներով պարգեւատրեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին, Չեխիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռուդոլֆ Ռժեպկային, Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջիմ Շոին, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջանկառլո Աբետեին եւ Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Միքայել Վան Պրաագին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ