16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մխիթարյանը.”Չեմ ցանկանում խոսել քաղաքականությունից”

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Derwesten-ի հետ հարցազրույցում հրաժարվել է խոսել քաղաքականությունից:

”Դա իմ գործը չէ։ Հույս ունեմ, որ ամեն ինչ կարգին կլինի Ուկրաինայում: Բազմաթիվ ընկերներ ունեմ Ուկրաինայում:  Հաճախ խոսում եմ խաղացողների, մարզչի հետ։ Խոսում ենք մեր հանդիպումների մասին”,-նշել է ֆուտբոիլստը` պատասխանելով Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ հարցին:

Հայաստան այցելությունների վերաբերյալ Մխիթարյանը նշել է.”Հայաստան եմ մեկնում տարվա ընթացքում երկու անգամ՝ արձակուրդների ժամանակ, նաեւ Հայաստանի հավաքականի հանդիպումներին: Երբ վերադառնում եմ հայրենիք, ինձ բոլորը լավ են ընդունում։ Ֆուտբոլ խաղում եմ ոչ թե հանրահայտ լինելու, այլ կյանքը վայելելու համար։ Ֆուտբոլն ամբողջ կյանքս է։ Չեմ կարող ինձ պատկերացնել առանց նրա”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ