22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց կես գին կվճարեն

ՀՀ կառավարության որոշմամբ պահուuտային ֆոնդից  գումար է  հատկացվել գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝  Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2015թ.-ի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով: Որոշումը կնպաստի Մեղրու տարածաշրջանի ազգաբնակչության կողմից հողատարածքների մշակման և այդ տարածաշրջանում բնակչության ապրելակերպի բարելավմանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Կանոնակարգվում է տարեցների, հաշմանդամների և երեխաների  խնամքի տրամադրման  գործընթացը

Սոցիալական պաշտպանության հաստատություններում տրամադրվող խնամքի և սոցիալական  ծառայությունների  որակի բարձրացման  նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է Խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը և ուժը կորցրած է ճանաչել մի շարք որոշումներ: Ըստ այդմ, մեկ միասնական իրավական ակտում կանոնակարգվել է և տարեցների ու հաշմանդամություն ունեցող […]

92-ամյա նախկին նախագահի խոսքերը ցնցել են ողջ աշխարհը

Իսրայելի նախկին նախագահ, 92-ամյա Շիմոն Պերեսը Կիեւում ելույթ է ունեցել, եւ նրա խոսքերը ցնցել են բոլորին: Նախագահի ելույթից մեջբերումներ է արել “Новое время” հանդեսը: «Մենք երազում էինք մեր հողի մասին, բայց հողը, որ ստացանք, երազանք չէր: Դա մի փոքրիկ կտոր էր: Այդ հողը մեր հանդեպ այնքան էլ լավ վերաբերմունք չուներ, ընտրություն էր պետք անել միջատների […]

Ոստիկանապետը թաքցրել է մահափորձը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Արթուր Եգանյանը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Այդինյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, իսկ Ա. Այդինյանը կատարել է նաև պաշտոնեական կեղծիք: Այս մասին […]

Հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը

Կառավարությունը հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը: Սահմանվել է, որ պետական կառավարման մարմինները յուրաքանչյուր տարվա  կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ հիմք ընդունեն նաև հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրում սահմանված տվյալ տարվա միջոցառումները:   Ֆինանսների նախարարին հանձնարարվել է համապատասխան պետական մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա պետբյուջեի պլանավորման […]

Երիտասարդ մայրը պատուհանից ցած է նետել մեկ տարեկան որդուն

Պերմի 20-ամյա բնակչուհին մեղադրվում է հարազատ որդուն սպանելու փորձ կատարելու մեջ: Ոստիկանության տվյալներով, կինը մեկ տարեկան որդուն ցած է նետել հինգերորդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից, հայտնում է ntv.ru-ն: Երեխան ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել նման անմարդկային քայլի պատճառը:

Տավուշում հակառակորդի կողմից սպանված կանանց դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ադրբեջանական մարտական դիրքերից 2015թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերի 3 բնակչի սպանության, 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերի առթիվ։ 7 տուժածներից 5-ը կանայք են, որոնցից 3-ն սպանվել են։ Այս մասին հայտնում է քննչական կամիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը […]

Երեք տարի անընդմեջ երևանյան ընտանիքներն առաջին տեղում են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2015» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի ընտանիքներին: Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համարձակ մասնակցության, փայլուն հաղթանակի և մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու համար և ընդգծել, որ քաղաքապետարանի նպատակն է բնակչության շրջանում ամրապնդել ֆիզիկական […]

Դատախազները պատշաճ վարձատրություն կստանան

Կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է զբոսա­շրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուց­ման գործունեու­թյամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընձեռել ընտանեկան ձեռնար­կա­տիրու­թյան սուբյեկտ համար­­վելու հնարավորություն:  Ներկայումս «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը չօգտագործող և զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային […]

Բերդում երեխաներն այսօր մանկապարտեզ չեն գնացել

Բերդ քաղաքում այսօր երեխաները մանկապարտեզ չեն գանցել, իսկ աշակերտները` մասամբ են դասի գնացել` ըստ ծնողների հայեցողության: Այս մասին Henaran-ի հետ զրույցում ասաց Բերդի բնակիչներից մեկը: «Էսօր կարծես թե ավելի խաղաղ ա վիճակը, դեռ չեն կրակում, բայց դե երեխքեը դասի չեն գնացել, աշակերտներն էլ` մեկ ու մեջ են դասի գնացել»,- ասաց բնակիչը: Ըստ Բերդ քաղաքի բնակչի` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի