31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որոշել է Կոստանյանի քթից հանել. Կաշառքի գործ է հարուցվել «սպարտիվկայի» համար. Հրապարակ

Հոկտեմբերի 19-ից ժամանակավոր դադարեցվել են Վարդաշեն» ՔԿՀ ընդամենը 7 ամիս աշխատած պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները: Դա արվել է նախաքննական մարմնի միջնորդությամբ: Նրա վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 311-րդ հոդվածի հատկանիշներով` կաշառք ստանալը: Պողոսյանն առայժմ կասկածյալ է: Ուշագրավ է այս գործի հարուցման նախապատմությունը: Մանուկ Պողոսյանը, լավատեղյակների պնդմամբ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի […]

ԱՄՆ-ի Հրեական խորհուրդը կոչ է անում երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Հանրային հարցերի հրեական խորհուրդը (Jewish Council for Public Affairs) կոչ է արել ԱՄՆ իշխանություններին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչել, հայտնում է asbarez.com-ը: Հրեական խորհուրդն անցած շաբաթ անցկացված իր ամենամյա հանդիպման ժամանակ կոչ է արել հրեական կազմակերպություններին Կոնգրեսի և Սպիտակ տան շրջանում լոբբինգով զբաղվել, որպեսզի նրանք պաշտոնապես ճանաչեն Հայոց […]

Լուրջ վերապահումներ ունեն. Հայկական Ժամանակ

Հայաստանի հատկապես փոքր և միջին ձեռնարկատերերի շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարական կազմակերպություններում մեծ դժգոհություն կա հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Խնդիրն այն է, որ չնայած անցած տարվաամռանը հնչած պաշտոնական հավատիացումներին, թե նախագծի մշակման փուլում այս կազմակերպությունները ակտիվորեն կներգրավվեն եւ հնարավորություն կունենան իրենց տեսակետները հայտնել եւ պաշտպանել նախագիծը մշակվել է ֆինանսների նախարարության ստորաբաժանումներում եւ ձևական քննարկման է […]

Իշխանության գաղտնի զենքը. Ժամանակ

Ռուսաստանի հայերի միության եախագահ Արա Աբրահամյանի մուտքը ձայաստանի՛քաղաքական դաշտ ստեղծել է էապես նոր իրավիճակ այդ դաշտում։ Արա Աբրահամյանն ուղղակիորեն հայտարարել է, որ ինքը ռուս է, որ ռուս լինելը մտածելակերպ է, որ ինքը կատարում է Պուտինի հանձնարարությունները, եւ այդ կարգի այլ հայտարարություններ։ Ընդ որում՝ ամենահատկանշականն այն է, որ այդ հայտարարությունները Հայաստանի քաղաքական դաշտում չեն առաջացրել որեւէ […]

Սերժ Սարգսյանն օրինականացրեց իր ընտրվելը. Ժամանակ

Քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանի հետ թերթը զրուցել է հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու պատճառների, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր տեղաշարժի շուրջ: Մինասյանը նկատել է, որ հայ-թուրքական արձանագրություններով Սերժ Սարգսյանը ստացավ միջազգային օրինականացում: Այդ արձանագրությունների ստորագրումից հետո Եվրոպան, Միացյալ Նահանգները ընդունեցին նրան որպես Հայաստանի նախագահ: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Տիգրան Սարգսյանը` անվիճելի թեկնածություն Պուտինի համար. Հրապարակ

Կառավարության երեկվա նիստից հետո միակ հարցը, որ ուղղվեց արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին, որը սովորաբար չի խուսափում տեսախցիկներից, Տիգրան Սարգսյանի՝ ԵՏՄ կոլեգիայի նախագահի պաշտոնին նշանակվելու մասին էր։ Այդ նշանակումը տարօրինակ թվաց շատերին, քանի որ ՀՀ նախկին վարչապետն արեւմտամետ գործչի համբավ ունի եւ բազմաթիվ տհաճ պատմությունների մեջ է ընկել՝ «Նաիրիտիտ»-ի սնանկացում, օֆշորային սկանդալ։ Շավարշ Քոչարյանի բնորոշմամբ, Սարգսյանի […]

Եղանակը կտրուկ կտատանվի

Հոկտեմբերի 23-25-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ին կբարձրանա 1-2, արևելյան շրջաններում`  5-6 աստիճանով, 26-27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով: Երևանում` Հոկտեմբերի 23-25-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, օրվա երկրորդ կեսին կա թույլ անձրևի հավանականություն, 26-27-ին […]

Օձ տան բակում

Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 8-րդ շարքի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բռնել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

«Sabah»-ը ուշագրավ նորություններ է ներկայացրել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին: Ըստ աղբյուրի՝ զրույցի ժամանակ քննարկվել են նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Մոսկվա կատարած այցի մանրամասները, գրում է Ermenihaber.am-ը: Պուտինը նշել է, որ Ասադը մտահոգված է իր երկրի ապագայի համար, նա էլ է հասկանում, որ […]

Հենրիխ Մխիթարյանի թիմը հաղթեց Ադրբեջանում/վիդեո/

Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիա»-ն, Եվրոպայի Լիգայի խմբային փուլում հյուրընկալվելով ադրբեջանական «Գաբալա»-ին, հաղթել է 3-1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Օբամեյանգը, իսկ Գաբալայի միակ գոլը խփել է Դոդոն: Մեր ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել հանդիպումը` հաշվի առնելով, որ այն տեղի է ունենում Ադրբեջանում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված