23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների գործընթացը մեծամասնությամբ համապատասխանում է չափորոշիչներին . Ջ. Բուքիքիո

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն Երևան է ժամանել` մասնակցելու Երևանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովին: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Սահմանադրական փոփոխությունների վերջնական` ԱԺ-ի կողմից ընդունված նախագիծը Վենետիկի հանձնաժողովը չի ստացել և ինքը ծանոթ չէ դրան: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ 2-րդ փուլի վերաբերյալ կատարված փոփոխությունը իրենց փոխանցվել է: «Վենետիկի հանձնաժողովին այս գործընթացը մտահոգում է […]

Չինաստանի հայկական համայնքը կրթաթոշակ կտրամադրի չինացի ուսանողներին Հայաստանում սովորելու համար

2015 թ. սեպտեմբերի 29-ին Երևանում Չինաստանի հայկական համայնքի (Չինահայ) նախագահ Հենրի Արսլանյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Դեր Կյուրեղյանը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, ըստ որի չինացի ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ` ՀԱՀ-ում սովորելու համար: 2016թ.-ից Չինաստանի հայկական համայնքը կրթաթոշակ կտրամադրի այն չինացի ուսանողներին, ովքեր կցանկանան ուսումը շարունակել Հայաստանում: Կրթաթոշակը կներառի թռիչքի, առողջությունն ապահովագրելու և Հայաստանում ապրելու […]

Ով է ստեղծում Hermes-ի տղամարդկանց հավաքածուն. ուշագրավ բացահայտում /ֆոտո/

Վերոնիկ Նիշանյանը աշխարհահռչակ ֆրանսիական Hermés բրենդի տղամարդկանց գծի կրեատիվ տնօրենն է: Վերոնիկը աշխարհի քիչ կանանցից է, ովքեր «հագցնում են» տղամարդկանց` նրանց համար հագուստ են մոդելավորում: Վերոնիկը ծնվել է 1954թ. մայիսի 3-ին, Փարիզի արևմտյան արվարձաններից մեկում: Նա իր կոչումը գտավ երիտասարդ տարիներին, երբ սովորում էր դիզայնի ֆրանսիական դպրոցներում: Մասնագիտական կրթություն ստանալով՝ նա աշխատանքի է անցել Cerruti, […]

12-ամյա աղջիկը պատշգամբից նայելիս ցած է ընկել ու մահացել /վիդեո/

12-ամյա Անաստասիան ընկերուհիների հետ եկել է ծանոթուհու տուն, ով ապրում էր բնակելի շենքի 8-րդ հարկում: Նա դուրս է եկել պատշգամբ, որպեսզի հիանա քաղաքի տեսարանով, սակայն կռացել է, կորցրել հավասարակշռությունն ու վայր ընկել: Միջադեպը տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգում, գրում է LifeNews-ը: Դեպքի մանրամասները ճշտվում են:

Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը

Հայտնի է 2015 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի մրցանակակրի անունը, այն շնորհվել է «Թունիսի ազգային երկխոսության քառյակ» կազմակերպությանը: Այսօր այս մասին Օսլոյում հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Կասի Կուլման Ֆիվեն: «2011 թվականի Հասմիկի հեղափոխությունից հետո Թունիսում պլյուրալիստական ժողովրդավարության ստեղծման գործում վճռորոշ ավանդ ներդնելու համար»,-ասված է հայտարարության մեջ, գրում է Ria.ru-ն: «Քառյակն» ստեղծվել Է 2013 թվականին, […]

Փաստերով

«Սահմանադրության վերջնական տարբերակում այլեւս չկան վիճահարույց կետեր, ինչի արդյունքում էլ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում այն ընդունվեց 104 կողմ ձայնով» այսօր` հոկտեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Նախ և առաջ հոդված 89-ով, որն այսքան ժամանակ քննարկվում էր, երկրորդ փուլի դրույթը դառնում է բացառություն, իսկ Ընտրական օրենսգրքով հնարավոր է ընտրությունների երկրորդ փուլ, […]

Զինվորը էսենցիա է խմել. վիճակը ծանր է

Վանաձորի զորամասերից մեկում հոկտեմբերի 8-ին թունավորման դեպք է գրանցվել: Henaran.am-ի  հետ զրույցում  Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ ժամը 16:00-ի սահմաններում սննդային թունավորման նախանշաններով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 19-ամյա զինծառայող Վահան Մովսիսյանը: Բժիշկները պարզել են, որ զինծառայողը թունավորվել է քացախաթթվի /էսենցիա/ մեծ չափաբաժին օգտագործելու հետեւանքով: Զինվորին  Վանաձորի բժշկական կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են  Արարատ քաղաքի զինվորական հոսպիտալ: Բժիշկները […]

ԱՄՆ-ը մտահոգված է շփման գծում լարվածության աճով. Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեպան Ռոբերտ Սեկուտան այսօր հանդիպել է լրագրողներին, որի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է շփման գծում լարվածության աճով, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» չի համարում: «Եթե մարդիկ են մահանում, հակամարտությունը չի կարող համարվել «սառեցված»: Մենք կողմերի հետ աշխատում ենք հակամարտության խաղաղ լուծման համար: Բոլոր կողմերը […]

«Լևոն Զուրաբյանին Լենին պապի եք դարձրել … »

ԱԺ ճեպազրույցի ժամին ՀՀԿ խխմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ափսոսանք հայտնեց, որ որոշ պատգամավորներ օգտնվում են անձեռնմխելիության իրավունքից և անպատասխանատու հայատարարություններ անում: Բաղդասարյանը նման հայտարարություն արեց, երբ լրագրողները հարցրեցին` ինչպես է վերաբերում Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե Վենետիկի հանձնաժողովը, Սահմանադրության փոփոխված փաթեթին դրական եզրակացություն է տվել, քանի որ կաշառված է: «Ես շանտաժներին պատասխան չեմ տալու, Լևոն […]

Էլինարին կարելի է, Ծառուկյանին` ոչ

ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի նկատմամբ ԲՀԿ-ի կողմից սանկցիաներ կիրառելը որևէ կերպ կապ չունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հետ:  ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, հավելելով` կուսակցության օրակարգում է Էլինար Վարդանյանի՝ կուսակցությունից, իսկ Ստեփան Մարգարյանին՝ միջազգային կառույցներից հեռացնելը: Վահե Էնֆիաջյանը վստահեցրեց, որ դա կապված է վերջիններիս պասիվ աշխատանքի հետ՝ հատկապես Էլինար Վարդանյանի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի