20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այրվում է ավտոմեքենա

Հոկտեմբեևի 30-ին, ժամը 05.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի  15-րդ թաղամասում՝ Գ. Չաուշի արձանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.39-ին, մարվել՝ 05.56-ին: Այրվել է «Էրո» տաքսի ծառայությանը պատկանող «Շևրոլե» մակնիշի 18UT622 պ/հ (վարորդ՝ Ա. Թ., ծնվ. 1967թ.) ավտոմեքենայի շարժիչի հատնածը՝ ամբողջությամբ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի […]

Քրեական գործ է հարուցվել. Հրապարակ

«Երբ ամիսներ առաջ լրագրողներից մեկը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվել էր՝ խնդիրներ չկան «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս-Էյ» իսպանական կազմակերպության հետ, նա պատասխանել էր. «Ոչ մի խնդիր չկա։ Այդ կարգի ապատեղեկատվություն տարածողները երևի իրենք են ուզում, որ խնդիրներ լինեն»։ Պարզվում է՝ խնդիրներ կան, այն էլ՝ ինչպիսի։ Նախկինում խոսակցություն կար, որ «հայկական ավանդական» կոռուպցիոն […]

Մահացավ

Հոկտեմբերի 25-ին Երեւանի Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկված ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը հիվանդանոցում մահացել է: Հիշեցնենք, հոկտեմբերի 25-ին, ժամը 18:30–ին, 35-ամյա Հայկ Գեւորգյանն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ամուսիններ` 38-ամյա Մհեր եւ 36-ամյա Գայանե Մկրտումյաններին, որոնք անթույլատրելի տեղից փորձել են անցնել փողոցը: Մկրտումյանները գանգուղեղային ծանր վնասվածքներ եւ […]

Աստված ոչ միայն աստղերն է ճանաչում, այլև մեզ՝ բոլորիս

Հանրահայտ աստղագետ Ջոն Ֆլեմսթիդը, որ հայտնի է իր քրիստոնեական մտածողությամբ, գրում է. «Այն, ինչ գիտնականները կոչում են հայտնագործություն կամ գյուտարարություն, Աստված Իր Խոսքում բացահայտել է հազարավոր տարիներ առաջ: Աբրահամը գիտնական չէր, բայց Աստված հայտնեց նրան, որ աստղերն անթիվ են և անհնար է դրանք հաշվել (Ծննդ.15.5), Երեմիա մարգարեն ասում է, որ Տերը կանոններ է տվել Արեգակին, […]

Ցեղասպանությունն ազգություն չի ճանաչում

Նախագահ Սերժ Սարգսյանի լոնդոնյան այցը կարևոր էր նրանով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախագահի լոնդոնյան այցին: «Եվս մեկ անգամ մենք ցույց տվեցինք, որ մենք մարդու իրավունքների պաշտպանության ջատագովն ենք և համամարդկային արժեքների կրողը: […]

ՀՀԿ-ն՝ ՄԽ համանախագահներին

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկացած այց տարածաշրջան նոր հույս և հնարավորություն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը շարունակվի: ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ թե նախկինում, թե այսօր բանակցային գործընթացում խոչընդոտները եղել են ոչ հայկական, ոչ էլ արցախյան կողմից: Գործընթացում խոչընդոտներ […]

Պատմաբան խոսնակը հիշեց Բիսմարկին

Սահմանադրական փոփոխությունների դեմ արտահայտվող ընդդիմադիր հատվածի այն պնդումները, թե ՀՀԿ-ն օգտագործելու է իր վարչական ռեսուրսները, ՀՀԿ-ի պատմաբան խոսնակին հիշեցնում են Օտտո ֆոն Բիսմարկի հայտնի արտահայտությունը՝ երբեք այդքան սուտ չեն խոսում որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո: «Հիմա որոշ ընդդիմադիրներ ցանկացած պրոցեսից առաջ հիշեցնում են  Օտտո ֆոն Բիսմարկին. ինչ սուտ ասես հորինում են: Ես մի բան […]

Երեխան մեկ ամիս ապրել է մահացած քեռու հետ՝ մտածելով, որ նա քնած է /վիդեո/

Մի ամբողջ ամիս 11-ամյա Վիտալին ապրել է մահացած քեռու հետ նույն բնակարանում։ Երեխայի մայրը՝ 38-ամյա Օլգան, ունենալով հոգեկան խնդիրներ, անընդհատ պնդել է, թե իր եղբայրը քնած է եւ մշտապես խոսել է եղբոր դիակի հետ։ Դեպքը տեղի է ունեցել Եկատերինբուրգում, հայտնում է Lifenews-ը։ Ոստիկաններին կանչել են հարեւանները, քանի որ մուտքում անտանելի հոտ է տարածվել։ Ոստիկանները ուժով […]

ԿԸՀ-ն որոշել է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ: Նախքան նիստի օրակարգին անցնելը հանձնաժողովը ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկող ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու […]

Ավարտական փուլում է 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքի համայնքային ենթակայության մանկապարտեզներում ընթանում է  գույքի բաշխման ծրագիրը, որը ներառում է բոլոր մանկապարտեզները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Ծրագրի արդյունքում համայնքային ենթակայության բոլոր 161 մանկապարտեզները ներկայում ապահովված են խոհանոցային նոր տեխնիկայով: Այս տարի առաջին անգամ ծրագրում ներառվել է նաև կոշտ գույքի  թարմացումը:  Մահճակալներից, զգեստապահարաններից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի