Մարդկային զոհեր էր պետք, որպեսզի հետույքները շարժեին
Երբ ռուսները ռմբահարում էին այսպես կոչված Իսլամական պետության զորամիավորումներին, նրանց շտաբներին, ավերում զինապահեստները, ամբողջ աշխարհը միաբերան քննադատում էր և Ռուսաստանին համարում <<չարիքի կայսրություն>>, մեղադրում Պուտինին :
Օլանդին և իր նման ԱՄՆ-ի հետույքին կպած մյուս տզրուկներին Փարիզի ահաբեկչությունը, մարդկային զոհերն էր պետք, որպեսզի հետույքները շարժեին և հիշեին, որ իրենց գլխում գորշ զանգված կա… Հիշեին ու սկսեին իրատեսորեն վերլուծել ու գնահատել իրավիճակը… Հիմա էլ ոգևորված ռմբահարում են ԻՊ-ն կենտրոնը` Ռաքքան … Չգիտեմ ինչու, հայի հետին խելքը հիշեցի…
Մի բան էլ… Արաբները, մահմեդական մյուս ազգերն իրավամբ խոսում են ադաթների, ավանդույթների, սովորույթների պահպանման, տղամարդկային արժանապատվության, տղամարդկային հատկությունների, մեծահոգության, վեհանձնության մասին: Իսկական մահմեդականներն իրոք հենց այդպիսին էլ կան…
Սակայն տղամարդուն, արժանապատիվ, իսկական մահմեդականին վայե՞լ է խաղաղ բնակչությանը, կանանց, երեխաներին սպանելը, ոչնչացնելը, միջնադարյան ոճով, ցուցադրական սպանդներ կազմակերպելը…Թաքուն, գաղտագողի, ավազակի, գողի, վախկոտի նման…
Իհարկե ո′չ…
Ուրեմն այդ ամենը ֆինանսավորողները, կազմակերպողները, իրականացնողները, օժանդակողները, արդարացնողները ճիվաղ են, տղամարդ չեն` անթասիբ,ղզիկ,վախկոտ արարածներ են, եթե պատերազմում են անմեղ, խաղաղ բնակչության հետ … Իսկ հիմա էլ արդեն ահաբեկչությունների համար արժանի պատիժը ստանալու ժամանակն է, թող իրենց մաշկի վրա զգան այդ ամենը …