07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նոր կարգ Ազգային ժողովում

Ազգային ժողովը 97 կողմ, 3 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն անելու նախագիծը: Հիշեցնենք,  նախագծի հեղինակ Թևան Պողոսյանը նախագծով առաջարկել է յուրաքանչյուր չորեքշաբթի կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ սահմանել նոր ընթացակարգ:

Նախագծի համաձայն` երեք րոպե հարց տալու ժամանակը կրճատվել և դարձել է երկու րոպե, երեք րոպե արձագանքելու համար նախատեսված ժամանակը դարձնել երկու րոպե: Կառավարության անդամների պատասխանի համար նախատեսվում է մինչև մեկ րոպե ժամանակ: Բացի այդ` այսուհետ ԱԺ-ում պետք է հնչեցնել առավելագույնը գրավոր երկու հարց անսահմանափակ թվով գրավոր հարցերի փոխարեն:

Նախագծին դեմ արտահայտվեց միայն ՕԵԿ խմբակցությունը, որի անդամ Հովհաննես Մարգարյանն առաջարկում էր ընդհակառակը հարցուպատասխանի համար նախատեսված ժամանակահատվածն ավելացնել և դարձնել երկու ժամ` մեկ ժամ բանավոր, մեկ ժամ գրավոր հարցերի համար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ