26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կազատե՞ն

Հոկտեմբերի 25-ին Վոլոդյա Ավետիսյանի  վաղաժամ ազատման համար տրված դիմումի քննարկման համար նիստ կհրավիրվի: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանին» հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը: «Նիստը փակ է լինում ու մենք անգամ չգիտենք, թե հանձնաժողովի կազմում ովքեր են ընդգրկված: Դա մեզ համար մութ է: Դուրս է գալիս՝ ով ուզի գումար կտա ու այս ճանապարհով մարդ կազատի […]

Վերելակները «պատրաստվում են» ձմռանը

Ձմռան ամիսներին խնդիրներից զերծ մանլու նպատակով  մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում շարունակվում են տարաբնույթ աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի առանձին շենքերում միաժամանակ ընթանում են տանիքների ջրամեկուսացման և վերելակների հորանների մաքրման աշխատանքներ: Վերելակների անխափան աշխատանքն ապահովելու համար տարիների ընթացքում կուտակված կենցաղային անպիտան իրերը մեկտեղվում և պարկերով հանվում են հորաններից: […]

ԱՆ նախարարը Մոսկվայում կքննարկի դեղերի շրջանառության հարցը

Դեղամիջոցների շրջանառության թեման լայնորեն կքննարկվի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նախարարական նիստում, որին կմասնակցի նաև ՀՀ առողջպահության նախարար Արմեն Մուրադյանը:  Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական առայությունը: Միջոցառման շրջանակում անդրադարձ կկատարվի դեղերի գրանցման ընթացքում դրանց համափոխարինելիությունը որոշող գործընթացի ներդրման, ինչպես նաև 2014թ. դեկտեմբերին ստորագրված «Բժշկական սարքավորումների շրջանառության միասնական կանոնների և սկզբունքների […]

Վազգենի «գանգուր» աչքերը` շատ խոցելի … /վիդեո/

Գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանն առաջին անգամ հանրայնացնում է շատ հետաքրքիր մանրամասներ Վազգենից: Ժամանակի, հարաբերությունների, շփումների ու ընկալումների մեջ կրկին բացառիկորեն ուրվագծվում է կենդանի, հպարտ, հախուռն մարդ Վազգենը: Ներկայացնում ենք webtv.am-ի անդրադարձը:

Դիտարկում է անցկացվել

Հոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ լրատվական ծառայությունը:  Դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից […]

Ֆարմանյան-օմբուդսմեն 2

Henaran.am-ը ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանին խնդրեց մեկնաբանել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությունը: Վերջինս պնդում էր, թե  Ֆարմանյանն «իր քաղաքական հոր»պատվերն է կատարում: Հիշեցնենք, Կարեն Անդրեասյանը նման տեսակետ էր հայտնել այն բանից հետո, երբ Ֆարմանյանն ԱԺ ամբիոնից խիստ քննադատության էր արժանացրել իր տարեկան զեկույցը: «Ես իմ մեկնաբանությամբ չեմ պատվի անլուրջ մարդու անլուրջ հայտարարությունը»,-Ֆարմանյանի արձագանքը կարճ էր:

Մարուքյանը կոչ է անում միանալ իր նախագծին

«Ընթացիկ ամսվա կեսերին խորհրդարանն ստացել է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այն մեր կողմից մանրամասն ուսումնասիրության է ենթարկվել և այստեղ կցանկանայի ընդգծել որոշակի հանգամանքներ. Միայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում դրամն արժեզրկվել է 13,8%-ով: Բյուջեի նախագծով 2016 թվականին 4% գնաճ է նախատեսվել: Ընդ որում, սրանք միայն պաշտոնական թվերն են: Ավելին, նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների […]

Նոր տնտեսական սկանդալ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև

Թուրքիայի և Ռուսաստանի միջև նոր՝ տնտեսական սկանդալ է առաջացել։ Թուրքիան, լինելով ռուսական գազի՝ մեծությամբ երկրորդ գնորդը, հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան։ Նրանք  պահանջում են վերանայել վառելիքի մատակարարման պայմանագրի պայմանները։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարարությանը, գրում է Bloomberg գործակալությունը: Թուրքիայի պետական գազային և նավթային BOTAŞ ընկերությունը դիմել է Միջազգային առևտրային պալատի (ICC) արբիտրաժային դատարան՝ […]

Նա տղամարդ է և ունի խանդ.«ՄԻՍՍԻՍ ԳԼՈԲ» մրցույթի Հայաստանի ներկայացուցիչը բացեց փակագծերը/վիդեո/

«Անկեղծ ասած երբեք չեմ մասնակցել գեղեցկության մրցույթների, քանի որ միշտ համարել եմ, որ գեղեցկությունը անգնահատելի մի բան է, դա ճաշակի հարց է ու ամեն մարդ գեղեցկության մասով ունի իր պատկերացումը: Այդ պատճառով էլ հեռու մնալով նման մրցույթներից ՝փորձել եմ ինձ տրավմաների չենթարկել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհահռչակ «ՄԻՍՍԻՍ ԳԼՈԲ» մրցույթին (Mrs.GLOBE 2015) Հայաստանը ներկայացնող՝  մոդել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված