06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրությունը կարոտ է բովանդակային իրազեկման

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հանրությունն իրազեկված չէ առաջարկվող սահմանադրության բովանդակային տեսակետից` «հանրությունը կարոտ է բովանդակային իրազեկման»:

Իսկ Ռեալիթի շոուն իսկապես շոու է, ոչ թե իրազեկում, այն էլ բովանդակային: Մարդիկ ուղղակի հայտնում են իրենց «այո»-ի և «ոչ»-ի կարծիքները, այդքանով սահմանափակվում: Հ1-ը բանավեճերի համար եթերաժամանակ չի տրամադրում, որ հանրությունը հասկանա՝ դեմ քվեարկել այդ հանրաքվեին, թե կողմ»:

Իրավապաշտպանի կարծիքով` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը ընթանում է խախտումներով. «Նախեւառաջ ուռճացված են ընտրացուցակները: Բերեմ մեկ օրինակ. ըստ այդ ցուցակների՝ Հայաստանում կա 100-ից ավելի տարեց, որի 100-ամյակը լրացել է: Սա նշանակում է, որ մենք Գինեսի ռեկորդ ունենք»,- ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ ընդդիմությունը շատ մեծ անելիք ունի. դեռ մինչեւ հանրաքվեի անցկացումը՝ նրանք պետք է քաղաքական թիմ հավաքեին, որ այսօր բոլոր ընտրատեղամասերում ներկայացուցիչներ ունենային. «Ընդդիմությունը նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին թեկնածուներ չի առաջադրում, մինչդեռ հիմքը հենց համայնքից պետք է դրվեր»:

Ինչ վերաբերում է դեկտեմբերի վեցին կայանալիք հանրաքվեին, Սաքունցը հորդորեց հանրությանը քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ