14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ձյուն է գալիս

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում, իսկ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է: Այս մասին հայտնում է կապի և տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունը: Մեղրու տարածաշրջանում խիտ  մառախուղ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ