Ձյուդոիստին կառավարությունը ազատեց զինվորական ծառայության զորակոչից
Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականի անդամ, մինչև 66 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Ֆերդինանդ Կարապետյանին ՀՀ կառավարությունը ազատեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: Հիմնավորման համաձայն` Կարապետյանը նախապատրաստվելու և մասնակցելու է 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին, 2017-2018 թվականների Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Կարապետյանը 2013 թվականին Ռուսաստանի Դաշնության ձյուդոյի առաջնությանը գրավել է […]





































