02 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձյուն և խիստ մառախուղ /վիդեո/

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մարտունու ամբողջ տարածաշրջանում տեղում է ձյուն, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում` ձնախառն անձրև: Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով […]

Վիճակը ծանր է, բայց ոչ ծնկաչոք

ԱԺ նիստում 2016-ի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը տեսակետ հայտնեց, թե վիճակը ծանր է, բայց այն չի անվանի ծնկաչոք և կուչ եկած: Փոխվարչապետը վստահեցրեց` պետությունն ամեն ինչ անում է տնտեսության զարգացման ուղղությամբ: Ըստ նրա՝ տարածաշրջանային բացասական զարգացումների պայմաններում ՀՀ կառավարությունը հնարավորինս խթանել է տնտեսությունը՝ հարկային բարեփոխումներով, տնտեսվարողների […]

Վերարտադրության հարց են լուծո՞ւմ

«Առաջինը՝ մեր ժողովուրդը սովոր է խորհրդարանական կառավարման համակարգին: Մեր երկրի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին: Դրանից առաջ զուտ իրավական տեսանկյունից վերցրած՝ Հայաստանն ունեցել է կառավարման խորհրդարանական համակարգ, իսկ երկրորդ խնդիրն այն է, որ մեր նման հարևաններ, արտաքին աշխարհի կողմից մարտահրավերներ ունեցող երկիրը իրավունք չունի քաղաքական որոշումներ կայացնելու պատասխանատվությունը թողնել միայն մեկ մարդու վրա: Դա չափից […]

Ռուսաստանը սկսել է քննարկել եվրոպական երկրներ մեկնելու արգելքը

Ռուսաստանը դիտարկում է Եվրոպական երկրներ ՌԴ քաղաքացիների մեկնումն արգելելու հավանականությունը, հատկապես՝ Փարիզի դեպքերից հետո։ ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը Интерфакс-ին ասել է, որ այս տարբերակը քննարկվում է, սակայն առայժմ որեւէ լուրջ քայլ այդ ուղղությամբ չի արվում, եւ շտապել պետք չէ։ «Արգելք կարող էմտցնել ոչ թե Արտաքին գործերի նախարարությունը, այլ նախագահը։ Սակայն այդ թեմայով դեռեւս պաշտոնական որեւէ […]

Ընդունել է ոստիկանի` սուրճ խմելու առաջարկն ու բռնաբարվել

Քաղաքացի Ա. Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ամուսնու հետ վիճաբանելուց հետո, դուրս է եկել տանից և զբոսնել: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը։ Գիշերվա ժամին հանդիպել է ոստիկանության աշխատակիցներին և նրանց ուղեկցությամբ գնացել է ոստիկանության բաժնի վարչական շենք, որտեղ վերջիններս իրեն հարցեր են ուղղել տանից հեռանալու պատճառների մասին, ապա առաջարկել են վերադառնալ […]

Թևան Պողոսյանն առաջարկում է ԱԺ-ում հակիրճ լինել

Ազգային ժողովն արտահերթ կերպով քննարկում է պատգամավոր Թևան Պողոսյանի կողմից առաջարկած նախաձեռնությունը, որով պատգամավորն առաջարկում է յուրաքանչյուր չորեքշաբթի օրը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ սահմանել նոր ընթացակարգ: Պատգամավովորն առաջարկում է երեք րոպե հարց տալու ժամանակը հասցնել երկու րոպեի, երեք րոպե արձագանքելու համար նախատեսված ժամանակը դարձնել երկու րոպե: Թևան Պողոսյանն առաջարկում է նաև կառավարության անդամների պատասխանի համար […]

«Էդքան գերանը չտեսար, ասեղը տեսա՞ր» /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ազգային ժողովի ամբիոնից, երկու լուր հաղորդեց: Վատը, ըստ պատգամավորի, այն է, որ եկող տարվա բյուջեով եկամուտները պակասել ե 8 մլրդ դրամով, ինչը նշանակում է, որ չեն ավելանա կենսաթոշակները, նպաստները և այլ սոցիալական ծախսեր: Լավ լուրը, Փաշինյանի կարծիքով, ծառայողական մեքենաների 83-ով ավելանալն է, այսինքն՝ եկող տարի մեքենաների թիվը կլինի […]

Փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 07:00-ի դրությամբ, ուժեղ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով  Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Մոսկվան շոկային հայտարարություն է արել A321-ի կործանման վերաբերյալ /վիդեո/

A321 ինքնաթիռի կործանման պատճառը ահաբեկչոությունն է եղել, այդ մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։ Նա ասել է, որ, որ կործանված ինքնաթիռի բեկորների վրա հայտնաբերվել են օտարերկրյա արտադրության պայթուցիկ նյութեր, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: A321-ը կործանվել է ինքնաշեն սարքի պայթյունից, որի հզորությունը համարժեք է եղել 1 կիլոգրամ տրոտիլի, հայտարարել է Բորտնիկովը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ նշել […]

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա առթիվ

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Եթե երիտասարդությունը համարվում է հասարակության շարժիչ ուժը, ապա ուսանողությունն այդ ուժի կարեւորագույն բաղկացուցիչն է, առանց որի դժվար է պատկերացնել երկրի թե հասարակական-քաղաքական, թե տնտեսական գործընթացները: Զգացմունքներով ու իրադարձություններով, սպասումներով ու նախաձեռնություններով հագեցած ուսանողական կենսափուլը առանձնահատուկ ու նաեւ լավագույն ժամանակահատված է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի