13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հաստատվել է դեղեր գովազդելու նոր կարգը

Կառավարությունը հաստատել է դեղերի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, այդ գովազդին ներկայացվող պահանջները և ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած որոշումներից մեկը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Այս որոշումն ուղղված է դրանց գովազդի թույլտվության ընթացակարգերում առկա օրենսդրական բացերը վերացնելուն, դեղերի, բուժտեխնիկայի և բուժական  ոլորտում անբարեխիղճ, թյուր տեղեկություններ պարունակող գովազդի տարածումը կանխարգելելուն, սպառողների` ճշգրիտ և հավաստի տեղեկություններ ստանալու իրավունքն ապահովող մեխանիզմներ սահմանելուն: Նախկինում կատարված փոփոխությունների արդյունքում էականորեն պարզեցվել է դրանց գովազդի թույլտվության տրամադրման կարգը, սակայն առողջապահության նախարարության դիտարկումներով այս ոլորտում առկա անբարեխիղճ գովազդի տարածման դեպքերը էականորեն ավելացել են, ինչը լի է բացասական հետևանքներով:

Այսպիսով՝ ընդունված որոշմամբ սահմանվում է պահանջ՝ դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի` տեղեկատվության  միջոցներով գովազդի թույլտվության հայտի հետ մեկտեղ ներկայացնել նաև  գովազդի բովանդակությունը (տեքստը) կամ գովազդային հոլովակը: Գովազդի թույլտվության ժամկետը սահմանվում է մինչև 7 աշխատանքային օր, գործող 5-ի փոխարեն, սահմանվում են  օտարերկրյա բուժաշխատողների կողմից կիրառվող բուժական մեթոդների գովազդին ներկայացվող նախապայմանները և այլն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ