06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Բրյուսովցիներին առաջարկվել է վերաբնակեցվել

Քննարկվել են Վ. Բրյուսովի 66 հասցեի 4 –րդ կարգի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցմանն առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Վ. Բրյուսովի 66 հասցեի 4 –րդ կարգի վթարային շենքի բնակիչների հետ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծռայությունը:

Ներկայացնելով  4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման գործընթացը, քաղաքապետի տեղակալը նշել է, որ այն իրականացվում է Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանված կարգով, այսինքն առկա բնակարանների սենյակների թվի մակերեսին համապատասխան և երբեմն ավելին:

Վ. Բրյուսովի 66 հասցեում տեղակայված 4-րդ կարգի վթարային շենքում դեռ բնակվող ընտանիքների ներկայացուցիչներին առաջարկվել է վերաբնակեցնել Շինարարների 6/1 նորակառույց շենքում: Հաջորդ քննարկման ժամանակ կհստակեցվի   այն ընտանիքների թիվը, որոնք տվել են հենց այդ շենքում վերաբնակվելու համաձայնություն, ինչին կհաջորդի փաստաթղթային ձևակերպման փուլը: Բոլոր դեպքերում, վերաբնակեցման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ