19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հայ Կաթողիկե եկեղեցուն պատկանող ռադիոկայանը ոստիկանները չեն հետախուզել

Երեկ Գյումրում խուզարկությունը կատարվել է ոչ թե ոստիկանության, այլ ԱԱԾ-ի կողմից: Այդ մասին Henaran.am-ին փոխանցեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ Գյումրիի Հայ կաթողիկե եկեղեցուն պատկանող «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի շենքում խուզարկություն է իրականացվել: Բաննայն է, որ երեկ լրատվադաշտում շրջանառվում էր այն տեղեկությունը, Կաթողիկե եկեղեցուն պատկանող ռադիոկայանի համացանցային տիրույթի ուղիղ եթերում պարբերաբար հարցազրույցներ են տվել երեկ ձերբակալված Արթուր Վարդանյանի ղեկավարած «Հայոց Վահան» միության անդամները և հենց ինքը՝ Վարդանյանը:

Նկատենք, որ երեկ միջմարզային ճանապարներին խստացված վերահսկողություն էր սահմանել ոստիկանությունը: Մեր հետ զրույցում Մալխասյանն ասաց, որ չի տիրապետում տեղեկությանը, թե արդյո՞ք ոստիկաններն ինչ-որ մի վտանգավոր կամ կասակծելի բնույթի առարկա են գտել վերահսկողության ժամանակ:

Արմեն Մալխասյանը խոստացավ այլ մանրամասների մասին տեղեկացնել փոքր-ինչ ուշ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ