15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեր ենթադրությունները սկսել են կյանքի կոչվել. Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ իշխանություններն արդեն իսկ սկսում են ցույց տալ, թե ինչ է մեզ սպասում Սահմանադրական փոփոխություններից հետո: Առաջին ազդանշանը, ըստ Մարտիրոսյանի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակում է:

«Երկրորդն այն է, որ երեկ հանցավոր խմբի ձերբակալությունից հետո նախագահականից ուղղորդում եղավ, որ այս ամենը կապված է «Նոր Հայաստանի» հետ: Եթե նմանատիպ ձևով են առաջ շարժվելու, ապա ակնհայտ են մեր հոռետես մոտեցումները, թե ինչ է մեզ սպասվում Սահմանադրական փոփոխություններից հետո: Մեր ենթադրությունները սկսել են կյանքի կոչվել»,- լրագրողներից հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը: Նա նաև իր անհամաձայնություն հայտնեց նաև այն դիտարկումների հետ, թե «ոչ»-ը փաստարկված չէ:

Ըստ նրա՝ ոչ լեգիտիմ իշխանությունը իրավունք չունի նոր սահմանադրություն նախաձեռնել, իսկ այս գործընթացը հենց այդպիսին է: Մարտիրոսյանի համոզմամբ՝ սա հետքայլ է, քանի որ անցում է կատարվում միակուսակցական համակարգի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ