18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

18 ամյա Վաղարշակը տաքսու վարորդի սպանության մեղադրանքով ցմահ է դատապարտվել /վիդեո/

Մարինե Բադալյանի որդին՝ Վաղարշակ Դավթյանն նախօրեին հացադուլ հայտարարած ցմահ բանտարկյալներից մեկն է: 18-ամյա պատանին մոր խոսքով՝ պատրաստ է դիմել կտրուկ քայլերի, եթե իրենց ներկայացրած պահանջները չբավարարվեն: Վաղարշակը ձերբակալվել է՝ տաքսու վարորդին դաժանաբար սպանելու մեղադրանքով: «Դատավճռի հետ կապված բողոք մենք չունենք, քանի որ մեր ներկայացրած ապացույցները լրիվ վերացրել են: Մարդը, ով պետք է իմ տղայի շահերը […]

ՀՀԿ-ն պատրա՞ստ է «Նոր Հայաստան»-ի գրոհին /վիդեո/

Ընդդիմադիրների գործողությունները չպետք է դուրս գան օրենքի շրջանակներից, քանի որ ցանկացած նման գործողություն չի կարող ծառայել լեգիտիմ նպատակների: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունը պատրաստ է ճնշումների, որոնք մտադիր է իրականացնել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը: Մանրամասները` տեսանյութում

Խոշոր ավտովթար. 49 հոգի է մահացել /ֆոտո/

Ֆրանսիայի հարավարեւմտյան շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով 49 հոգի է մահացել: Իրար են բախվել մարդատար ավտոբուսն եւ բեռնատար մեքենան, հայտնում է lifenews.ru-ն: Միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 23-ի վաղ առավոտյան Ժիրոնդայի դեպարտամենտի Լիբուռն քաղաքի մերձակա տեղական նշանակության նեղ ճանապարհին: Մեծ արագությամբ ընթացող փոխադրամիջոցների բախման հետեւանքով դրանք բռնկվել են: Ավտոբուսի ուղեւորներից շատերը զոհվել են՝ […]

Ադրբեջանը արգելափակում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի բացման արարողությանը, որտեղ հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում են նախագահականից: Երևանյան ֆորումի մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել նաև ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը: Այն ընթերցել է ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովը: Ֆորումի բացման արարողության ժամանակ […]

Իշխանափոխությունն այժմ հնարավոր է

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը համոզված է, որ Սահմադրական փոփոխությունների նախագծով առաջին անգամ տրվում է հնարավորություն, որպեսզի ընտրական ճանապարհով տեղի ունենա իշխանափոխություն: Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ մեր քաղաքական մշակույթը, գործող համակարգը և սահմանադրական մեխանիզմներն այնպիսին են, որ մեր երկրում ընտրությունների ճանապարհով երբեք իշխանափոխություն տեղի չի ունեցել: Ըստ պատգամավորի` հասարակության շատ մեծ մասի […]

Որոշել է Կոստանյանի քթից հանել. Կաշառքի գործ է հարուցվել «սպարտիվկայի» համար. Հրապարակ

Հոկտեմբերի 19-ից ժամանակավոր դադարեցվել են Վարդաշեն» ՔԿՀ ընդամենը 7 ամիս աշխատած պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները: Դա արվել է նախաքննական մարմնի միջնորդությամբ: Նրա վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 311-րդ հոդվածի հատկանիշներով` կաշառք ստանալը: Պողոսյանն առայժմ կասկածյալ է: Ուշագրավ է այս գործի հարուցման նախապատմությունը: Մանուկ Պողոսյանը, լավատեղյակների պնդմամբ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի […]

ԱՄՆ-ի Հրեական խորհուրդը կոչ է անում երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Հանրային հարցերի հրեական խորհուրդը (Jewish Council for Public Affairs) կոչ է արել ԱՄՆ իշխանություններին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչել, հայտնում է asbarez.com-ը: Հրեական խորհուրդն անցած շաբաթ անցկացված իր ամենամյա հանդիպման ժամանակ կոչ է արել հրեական կազմակերպություններին Կոնգրեսի և Սպիտակ տան շրջանում լոբբինգով զբաղվել, որպեսզի նրանք պաշտոնապես ճանաչեն Հայոց […]

Լուրջ վերապահումներ ունեն. Հայկական Ժամանակ

Հայաստանի հատկապես փոքր և միջին ձեռնարկատերերի շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարական կազմակերպություններում մեծ դժգոհություն կա հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Խնդիրն այն է, որ չնայած անցած տարվաամռանը հնչած պաշտոնական հավատիացումներին, թե նախագծի մշակման փուլում այս կազմակերպությունները ակտիվորեն կներգրավվեն եւ հնարավորություն կունենան իրենց տեսակետները հայտնել եւ պաշտպանել նախագիծը մշակվել է ֆինանսների նախարարության ստորաբաժանումներում եւ ձևական քննարկման է […]

Իշխանության գաղտնի զենքը. Ժամանակ

Ռուսաստանի հայերի միության եախագահ Արա Աբրահամյանի մուտքը ձայաստանի՛քաղաքական դաշտ ստեղծել է էապես նոր իրավիճակ այդ դաշտում։ Արա Աբրահամյանն ուղղակիորեն հայտարարել է, որ ինքը ռուս է, որ ռուս լինելը մտածելակերպ է, որ ինքը կատարում է Պուտինի հանձնարարությունները, եւ այդ կարգի այլ հայտարարություններ։ Ընդ որում՝ ամենահատկանշականն այն է, որ այդ հայտարարությունները Հայաստանի քաղաքական դաշտում չեն առաջացրել որեւէ […]

Սերժ Սարգսյանն օրինականացրեց իր ընտրվելը. Ժամանակ

Քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանի հետ թերթը զրուցել է հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու պատճառների, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր տեղաշարժի շուրջ: Մինասյանը նկատել է, որ հայ-թուրքական արձանագրություններով Սերժ Սարգսյանը ստացավ միջազգային օրինականացում: Այդ արձանագրությունների ստորագրումից հետո Եվրոպան, Միացյալ Նահանգները ընդունեցին նրան որպես Հայաստանի նախագահ: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի