17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժառանգությունն ու ՀԱԿ-ը հայտարարում են

Վերջին օրերին ՈՉ-ի համատեղ շտաբը և Ժառանգություն կուսակցությունը ստանում են բազմաթիվ ահազանգեր տեղամասային հանձնաժողովների նորանշանակ անդամներից` նրանց նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ահազանգեր են հնչեցնում ոչ միայն Հայ Ազգային Կոնգրես խմբակցության և Ժառանգություն կուսակցության կողմից նշանակված, այլև այլ խմբակցությունների կողմից նշանակված անձինք: Հանրաքվեի քարոզարշավի ընթացքում համոզվելով, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը վճռական […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վարդերեսյանների և Աբաջյանների ընտանիքին՝ հայ թատրոնի և կինոյի մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ: «Վարդուհի Վարդերեսյանը հայ բեմի այն վարպետներից էր, ով հայրենի մշակույթին տասնամյակների նվիրվածության, ստեղծած վառ և տպավորիչ կերպարների շնորհիվ վայելում էր հայրենակիցների սերն ու համակրանքը: Նրա կերտած […]

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից 6-ի  բուժումը դեռևս շարունակում է Ռուսաստանի Դաշնությունում:   Բուժօգնության աշխատանքները շարունակվում  են ողջ ծավալով: Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը նյարդավիրաբուժական, մյուսը վնասվածքաբանության բաժանմունքում է: Տուժածների Երևան տեղափոխելու  մանրամասները և նպատակահարմարությունը քննարկելու նպատակով Երևանում ՀՀ առողջապահության նախարարի մասնակցությամբ  հրավիրվում են […]

Մի քանի բարոյական ապտակ Իլյա 2րդից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ վրաց պատրիարք Իլյա 2-րդը նախօրեին հանդիպել են։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Դավիթ Գարեջի վանքային համալիրին վերաբերող հարցեր, հայտնում է «Грузия online»-ը։ Պատրիարքը նշել է, որ մուսուլմանները Վրաստանում լավ են ապրում, այստեղ ավելի քան  300 մզկիթ կա եւ Ադրբեջանում էլ քրիստոնյաները  պիտի նույն վիճակում լինեն։ «Իհարկե, հարցեր կան, որոնք անհրաժեշտ է […]

Կործանված ինքնաթիռի ռումբը տեղադրել են 15-ամյա ուղևորուհու նստարանի տակ

Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ինքնաթիռում ռումբը տեղադրված է եղել 31A համարի նստարանի տակ, որտեղ նստած էր 15-ամյա Մարիան։ Հիշեցենք, որ որ ռուսական ինքնաթիռն ահաբեկչության հետեւանքով կործանվեց, ինչի արդյունքում 224 մարդ մահացավ, գրում է ntv.ru-ն։ Ռումբի տեղադրման հստակ վայրը հնարավոր է եղել պարզել քիմիական բաղադրության հետքերի շնորհիվ։

Ավետիսյանների գործն ուղարկվել է դատարան. քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է քննչական կմոիտեի լրատվական ծառայությունը: Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է  ՀՀ Գյումրի քաղաքում […]

Կառավարական հանձնաժողով կստեղծվի

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, «Երևանի պատվավոր քաղաքացի», Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ կյանքի 87-րդ տարում մահացել է Վարդուհի Վարդերեսյանը:

Ո՞վ աչք ունի աթոռի վրա

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը համաձայն չէ այն տեսակետների հետ, որ ԵԽԽՎ պատվիրակության մեջ ընդգրկված պատգամավորները առավելապես զբաղված են «Այո»-ի կամ «Ոչ»-ի քարոզչությամբ, ինչի արդյունքում ԵԽԽՎ-ում արդեն ունենք երկու հակահայ զեկույց: Լրագրողների հետ զրույցում Նաղդալյանը պարզաբանեց, որ պատվիրակության անդամներն փաստաթղթեր են ուսումնասիրում, փաստաթղթեր և նամակներ են պատրաստում և աշխատանքները նկատելի են: Պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ […]

Միայն սյունեցիները

Ազգային ժողովը 68 կողմ, 16 դեմ և 15 ձեռնպահ ձայների հաբարակցությամբ ընդունեց համայնքների խոշորացման վերաբերյալ օրենքի նախագիծը: Հիշեցնենք, օրինագծով նախատեսվում է Սյունիքում, Լոռիում և Տավուշում իրականացնել խոշորացում: Այս ձեռնարկին կողմ են արտահայտվել միայն սյունեցիները: Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ օրինագիծը ներկայացված է Սահմանադրության խախտումով, քանի որ, ըստ նրա, համայնքներում կայացած համայնքերի խոշորացման վերաբերյալ […]

՛՛Qatar Airways՛՛-ը մուտք է գործում հայկական շուկա

2016թ. Քաթարի Ավիաուղիները (Qatar Airways)  կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան – Դոհա ուղղությամբ: <<Արմենիա>> Միջազգային Օդանավակայաններ>> ընկերությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները Քաթարի Ավիաուղիների հետ: Վերջին շրջանում բանակցություններն առավել ակտիվ ընթացք ստացան այն բանից հետո, երբ <Էթիհադ> ավիաընկերությունը հայտարարեց Հայաստանի ուղղությամբ չվերթերը դադարեցնելու մտադրության մասին: Մենք շատ հպարտ ենք, որ  Քաթարի Ավիաուղիները, որը երեք տարի անընդմեջ ճանաչվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի