18 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ովքե՞ր են քարոզարշավի թիրախում /վիդեո/

«Հանրաքվեն քաղաքացիական ակցիա է, միջքաղաքական, միջկուսակցական  պայքարի հետ կապ չունի: Ամեն ոք նոր Սահմանադրությունը գնահատում է սեփական շահերի տեսակետից, որը կուսակցության հետ կապ չունի»,-այսօր՝ նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի փոխանցմամբ՝  Սահմանադրությունը պետություն-քաղաքացի փոխհարաբերությունները կարգավորող փաստաթուղթ է, խաղի կանոններ է, կուսակցությունը երկրորդական դերակատարություն ունի: Ադիբեկյանը […]

Ինչ կտա Սահմանադրությունը հաշմանդամություն ունեցող անձանց

«Հուլիսի 15-ին, երբ հրապարակվեցին Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7-րդ գլուխները, 83-րդ հոդվածում, այն է` Սոցիալական ապահովություն, նշվում էր, որ օրենքը սահմանում է յուրաքանչյուրի սոցիալական ապահովության իրավունքը՝ մանրամասնելով հատուկ դեպքեր։ Որևէ կերպ ամրագրված չէր հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ապահովության իրավունքը։ Սահամանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին ներկայացրեցինք առաջարկ, ամրագրելու այդ իրավունքը և արդեն վերջնական տարբերակում սահմանված է հաշմանդամություն ունեցող […]

Ձյուն է գալիս

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում, իսկ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է: Այս մասին հայտնում է կապի և տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունը: Մեղրու տարածաշրջանում խիտ  մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման […]

Աշխարհը կթևակոխի «հետհակաբիոտիկային դարաշրջան»

1928 թվականին բրիտանացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգի կողմից պենիցիլինի հայտնագործությունը փրկեց միլիոնավոր կյանքեր: Այսպիսով` մարդկությունն իմացավ, թե ինչպես կարելի է պայքարել բակտերիալ վարակների դեմ: Մինչդեռ 21-րդ դարում շատ հակաբիոտիկներ դարձան անարդյունավետ: Հիմնական պատճառը դրանց անհիմն ու ոչ ճիշտ օգտագործումն է, բուժման ընդհատումը,  որի արդյունքում  զարգանում է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական […]

Մայր Աթոռը հերքում է

«Նոյեմբերի 18-ին «Ժողովուրդ»-ը հրապարակել է «25 տարիների ընթացքում առաջին անգամ Սուրբ եկեղեցին հակառակվում է իշխանությունների կամքին» վերնագրով հոդված, որում ներկայացվող տեղեկատվությունը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, մասնավորապես վկայակոչվող 17-րդ հոդվածի վերաբերյալ Հայոց Եկեղեցու կեցվածքի և ճեմարանում դրա շուրջ շրջանառվող տեսակետների առնչությամբ չի համապատասխանում իրականությանը: Նույնը հաստատել է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը»: […]

Փոփոխական եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 18-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 2-3 աստիճանով, 19-22-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում նոյեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հրավիրում են միասին աղոթելու

Աշխարհում բոլոր չարիքները կատարվում են այն պատճառով, որովհետև անշահախնդիր սերը ցամաքում է մարդկանց միջից: Եթե մենք իրար սիրենք, ապա դրանով ենք միայն համարվում Քրիստոսի աշակերտները ու մնում նրա պաշտպանվածության ներքո: Առանց սիրո, մնացած ոչ մի բան արժեք չունի, մեզ սովորեցրեց Պողոս Առայքյալը: Բարի և մտահոգ մարդիկ, եկեք նոյեմբերի 27ին, Երևանի ժամանակով 22:00ին, միասին հավատքով աղոթենք […]

Գերմանիա-Հոլանդիա խաղի ժամանակ մարզադաշտի մոտ պայթուցիկ սարքերով լի մեքենա է հայտնաբերվել /վիդեո/

Նախօրեին Գերմանիայի Հաննովեր քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի մոտ պայթուցիկով լի մեքենա է հայտնաբերվել։ Այստեղ պետք է կայանար Գերմանա-Հոլանդիա ֆուտբոլային հանդիպումը։ Պայթուցիկով լի մեքենան ի սկզբանե իբրեւ շտապօգնության մեքենա էր ներկայացվել, այն պետք է անցկացվեր մարզադաշտ, սակայն բարեբախտաբար պայթուցիկը ժամանակին հայտնաբերվել է։ Հարկ է նշել, որ ֆուտբոլային հանիպմանը ներկա էր լինելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

25 տարիների ընթացքում առաջին անգամ եկեղեցին դեմ է. Ժողովուրդ

«Անկախ Հայաստանի պատմության անցած 25 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին կարող է հակառակվել ՀՀ իշխանությունների կամքին: Իսկ այս աննախադեպ իրավիճակի պատճառը սահմանադրական փոփոխություններն են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայ առաքելական եկեղեցու ճեմարանի սաներին տեղեկացրել են, որ եկեղեցին սահմանադրական փոփոխություններին դեմ է: Ճեմարանի սաներին թույլատրվել է եկեղեցու տեսակետի մասին տեղյակ պահել նաեւ իրենց ընտանիքների անդամներին […]

Ուրախալի լուր Կենտրոնական բանկի նախագահից. Իրավունք

«Ամանորին, ինչպես նաև եկող տարվա մեջ գնաճ չի սպասվում: Համենայնդեպս, եթե հավատանք ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին. «Դրամավարկային քաղաքականության բազմաթիվ մեխանիզմներ ենք օգտագործում եւ շարունակելու ենք օգտագործել, որպեսզի ինչպես Ամանորին, այնպես էլ 2016-ին գնաճը զսպենք: Ես Ձեզ վստահեցնում եմ՝ ոչ տարեվերջին, ոչ հաջորդ տարի մենք որեւէ խնդիր չենք ունենալու: Անգամ եթե արտաքին գործոններով պայմանավորված հայտնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի