16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Թշնամու գնդակից զոհված Գարիկը տան կերակրողն էր

«Գարիկն էր տան կարիքները հոգում: Տան մեծ տղան էր, հայր չունեին»,- Henaran.am-ին պատմեց Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան (նախկին` Տանձատափ, Խոջալու) գյուղի գյուղապետը` Սարդի Աղաջանյանը: Գարիկ Ավանեսյանը Իվանյանից էր: Գյուղում դեռ չեն մարսել լուրը` Գարիկը զոհվել է հակառակորդի կողմից` ծանր հրետանու հրթիռակոծման հետևանքով:

Ընտանիքը սոցիալապես անապահով է. «Դժվար էին ապրում, դժվարությամբ` ծայրը ծայրին հասցնում: Բացի իրենից` տանը մի հաշմանդամ երեխա էլ ունեն, իրենից փոքր է»,- հավելեց գյուղապետը:

Սարսափելի լուրից հետո դժվար էր, բայց այցելել են, տեսակցել մորը, ցավակցել, սփոփել են . «Էս ընտանիքին կարծես հետապնդում է դժբախտությունը. մի քանի ամիս առաջ էլ հայրն է մահացել: Տան ամբողջ հոգսը Գարիկի ուսերին էր»:

Նշենք, որ զոհված զինծառայողը սովորել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ինչն ավարտելուց հետո ծառայության է անցել ԼՂՀ ՊԲ-ում: Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ զինծայաող Գարի Ավանեսյանի մահվան դեպքի կապակցությամբ քրգործ է հարուցվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ