22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանն ասել է` իմ թշնամին են

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Ազատության հրապարակում սկսած հանրաքվեի ապալեգիտիմացման գործընթացի առնչությամբ , այսօր ԱԺ-ում պատասխանելով  Henaran.am-ի թղթակցի հարցին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը նկատեց` հաջողության չեն հասնելու .

« Հանրաքվեն ցույց տվեց, թե իրականում ժողովուրդը ում կողմնակիցն է, բայց եթե ուզում են շարունակել, ապա դա նրանց սահմանադրական իրավունքն է: Իմ գնահատմամբ որևէ հաջողության չեն կարող հասնել, որովհետև հանրության մեջ հենարան չունեն»:

Ընտրակեղծիքների մասով Բադեյանը ցիտում է Սերժ Սարգսյանին, ով կուսակիցներին ասել է.

«Ցանկացած կեղծարարի ընդունում եմ, որպես անձնական թշնամի»:

Բադեյանը չի հերքում` եղել են կեղծարարներ և նրանց մոտիվացիան տարբեր կարող է լինել և սադրիչներ կարող են դրանց մեջ լինել և մարդիկ , ովքեր ուզում են աչքի ընկնել: «Բոլոր դեպքերում դրանք անձնական հետաքրքրություններ հետապնդող մարդիկ են: Նրանց նկատմամբ ճշտված փաստերով քրեական գործեր կհարուցվեն: Գիտեք, որ փաստերի մի մասը իրական չէ: Իրական մի գործով արդեն քրեական գործ հարուցվել է»,-ընդգծեց Բադեյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ