06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

A321 ինքնաթիռում կարող էր ռումբ պայթել․ Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 ինքնաթիռում, որն աղետի էր ենթարկվել Սինայի թերակղզում, կարող էր ռումբ պայթել, գրում է TACC գործակալությունը: «Կարծում եմ, որ հնարավորություն կա, որ ինքնաթիռում ռումբ է եղել: Եվ մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում։ Մեր քննիչները կպարզեն, թե ինչ է տեղի ունեցել, նախքան մենք կոնկրետ հայտարարություններ կանենք աղետի կապակցությամբ»,- նշել է Օբաման։

Համատարած օրենք են խախտում. Հայկական Ժամանակ

Երեկ տեղի ունեցած «անոնիմուս» երթի ժամանակ հասարակական կարգը պահպանող ոստիկանները համազգեստի վրա չէին կրում անձնական համարներով պիտակները: Ու թեև «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ «Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ», սակայն […]

Փրկարարն անչափահաս աղջկա հետ սեռական կապի մեջ է մտել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության ծառայող Ալիկ Համբարձումյանը  2015 թվականի մայիսի 23-ին՝ երեկոյան, անչափահաս Մ. Է.-ից տեղեկանալով նրա անչափահաս լինելու հանգամանքի մասին, փրկարարական ծառայության շենքի բակում կայանված իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ Մ. Է.-ի կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն […]

Գյուղապետը լրագրողներին խնդրում է

Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Մհեր Սահակյանը facebook-ի իր հանրագրում գրառել է. «Ի գիտություն լրատվամիջոցների Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից գնդակոծել են բեռնատար մեքենայի, որի արդյունքում վնասվել են մեքենայի անիվները և շարժիչը: Ազգությամբ օսեթ վարորդը, բարեբախտաբար, չի տուժել: Ներկայում գյուղում իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան: Հարգելի լրագրողներ, […]

Փող են ուզում. Ժամանակ

Բազմաթիվ համայնքապետեր պնդում են, որ Սահմանադրության հանրաքվեին մարդկանց ընտրատեղամասեր երելը ուղղակի անհնար գործ է լինելու, քանի որ մարդիկ չգիտեն, թե ինչ ասել է սահմանադրական փոփոխություններ: Ավելի անկեղծանալով՝ նրանք պնդում են, որ մարդկանց ինչ-որ չափով շահագրգռելու և ընտրատեղամասեր բերելու համար պետք է փող բաժանել: Օրվա ամբողջական լրահոսին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

Տուժածները մասնագետների հսկողությամբ տեղափոխվեցին ԲԿ

Հատուկ չվերթով Երևան ժամանեց  Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած 32 քաղաքացիներին և 8 զոհերի աճյունները տեղափոխող օդանավը: Տուժածներին ուղեկցում էին վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ Գագիկ Բեգլարյանը և ՀՀ առողջապահության  նախարար Արմեն Մուրադյանը, ինչպես նաև  զոհերի 16 հարազատները: Այս մասին տեղեկացնում է […]

Թմրանյութը գրպանում մետրո էր նստել

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արտեմ Կ.-ին և 1991 թ. ծնված Հովհաննես Ս.-ին: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Խուզարկությամբ Արտեմ Կ.-ի բաճկոնի և տաբատի գրպաններից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված 8,5 գրամ և 5,6 գրամ դեղնականաչավուն զանգվածներ և կանեփի 13 սերմ: Կատարվում […]

Բախումներ Դիարբեքիրում, թուրքական կողմն ունի 2 զոհ

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների վնասազերծման օպերացիայի ընթացքում վիրավորվել են թուրք ոստիկաններ, որոնցից մեկի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական բանակի 1 զինվոր էլ սպանվել է Դիարբեքիրի Դիջլե շրջանում քուրդ գրոհայինների հետ բախման ժամանակ: Հիշեցնենք, որ  նոյեմբերի 3-ին Սիլվանի Թեքել, Մեսջիթ և Քոնաք թաղամասերում հայտարարվել էր պարետային […]

Մինչև մյուս տարվա վերջ. Առավոտ

Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը Արա Բուդաղյանի կալանավորման հարցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հիշեցնենք, Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունն՝ եւս երկու ամսով երկարաձգել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը: Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը հույս ունի, որ ՄԻԵԴ-ը մինչև մյուս […]

Պատգամավորը դատի է տվել Ճանապարհային ոստիկանությանը. Ժողովուրդ

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի և Ճանապարհային ոստիկանության «հակամարտությունը» շարունակվում է: ՃՈ-ն տուգանել է Թևան Պողոսյանին և դատական կարգով փորձում է նրանից գանձել 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել իր նկատմամբ կայացած ակտը: Պողոսյանը պնդում է, որ ՃՈ-ն իրեն տուգանելու համար պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված