01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Եկել է նախագահների հանդիպման ժամանակը․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազորւյց է տվել ադրբեջանական Trend գործակալությանը, որում նշել է, որ իրենք հույս ունեն համագործակցել Գերմանիայի հետ ԼՂ հարցի կարգավորման հարցում, քանի որ Գերմանիան հաջորդ ԵԱՀԿ նախագահող երկիրն է։

«Գերմանիան վստահեցրել է, որ ամբողջությամբ աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին»,- ասել է նա։

Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում, որտ տեղի է ունեցել Բելգրադում դեկտեմբերի 3-4-ին, համանախագահները հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ, նրանց հետ քննարկել երկու երկրների նխագահների կայանալիք հանդիպման մանրամասները:

«Մենք հավատում ենք, որ ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո եկել է երկու նախագահների հանդիպման եւ կարգավորման հետագա քայլերի կառուցողական քննարկման ժամանակը»,-ասել է Ուորլիքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ