Բոլոր գողերն այսօր եկեղեցում էին /վիդեո/
Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր մեկնարկեց շնորհավորանքներով: Նախ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց պատգամավոր Ռուբեն Հակոբյանի տարեդարձը, ապա ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը շարունակեց ամբիոնից՝ «Ռուբիկ ջան, լավ լինես առողջ և երջանիկ ապրես, եղբայր…»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շարունակեց՝ թե սա ընդդիմության կողմից հատուկ շնորհավորանք էր: Հովհաննես Մարգարյանն էլ արձագանքեց, թե Հակոբյանը արժանի է լավագույն մաղթանքների, ընդ որում՝ ոչ […]
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 3 ընտրատարածքի տարբեր տեղամասերում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացված ահազանգերի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում հարուցվել է ևս 3 քրեական գործ՝ տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։ Այս մասին հայտնում է քննչական կամիտեի լրատվական ծառայությունը: Այսպես՝ […]
Ազգային ժողովը 62 կողմ, 3 դեմ և 31 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Գյուղացիական կոոպերացիաների մասին» օրենքը: Հիշեցնենք, նախագծի կիրառման արդյունքում նախատեսվում է գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման օրենսդրական հիմքերը ամրապնդել, հստակեցնել գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը, բարձրացնել գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, տնտեսվարողների մրցունակությունը, երկրի պարենային անվտանգության մակարդակը: Քվեարկությունից առաջ ԲՀԿ […]
«Նոր Հայաստանի» դեպի Սյունյաց աշխարհ «արշավանքը» անփառունակ ավարտ ունեցավ: Նրանց ունկնդրողներին կարելի էր մատերի վրա հաշվել… Եղածներն էլ սրանց ելույթներին հակադարձում էին իրենց իսկ ոճով, իրենց իսկ «մարտավարությանը» բնորոշ: Խրտվիլակագետ Զարուհի Փոստանջյանի աչքի առաջ Կապանում այրեցին իր խրտվիլակը: Նա վայելեց սեփական նախաձեռնության տարածման հաճույքն ու սեփական խրտվիլակի բնականաբար շատ տհաճ ու անհաճո բույրը … Բայց […]
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը այսօր՝ դեկտեմբերի 17 ին Կառավարության հավանությանը ներկայացրեց նախագիծ, որի ընդունումը պայմանավորված է ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ: Խոսքը այն մասին է, որր 2015 թվականի պետական բյուջեով արտահանողներին օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով նախատեսված հատկացումների գումարն ամբողջապես ծախսվել […]
Կառավարությունն այսօր` դեկտեմբերի 17-ին կայացած նիստում որոշում կայացրեց Արդարադատության նախարարությանը հատկացնել 33 միլիոն դրամ՝ Սահմանադրության տպագրության համար՝ 100 000 օրինակով։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հավելեց, որ նոր Սահմանադրությունը կտպագրվի մարզպետարաններին, նախարարություններին և այլ պետական ինստիտուտներին հատկացնելու համար:
Դեկտեմբերի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /144 արկ/, 82 /117 արկ/, 120 /3 արկ/ միլիմետրանոց ականանետերից, «Մուխա» /2 արկ/, ՀՀՆ-9 /5 արկ/, ՀԱՆ-17 /55 արկ/ և ՌՊԳ-7 /6 արկ/ տիպի […]
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր 11-րդ անգամ մեծ ասուլիս կանցկացնի։ Նշենք, որ ամեն տարեվերջին ՌԴ նախագահն իրականացնում է մեծ մամուլի ասուլիս, որին հարյուրավոր լրագրողներ են մասնակցում, այն ժամանակային սահմանափակում չի ունենում։ Այս տարի մեծ մամուլի ասուլիսին հավատարմագրված են ռեկորդային թվով լրագրողներ՝ ԶԼՄ-ների 1390 ներկայացուցիչներ: Լրագրողների հետ Պուտինի շփումը կսկսվի Մոսկվայի ժամանակով կեսօրին:
Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են նախագահականից:
























