18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցն է

Ինը տարի առաջ այս օրը դավաճանաբար սպանվեց մեծանուն պոլսահայ լրագրող, Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Թուրքական «Sabah» թերթի սյունակագիր Ռասիմ Օզանը «Հրանտ Դինքը՝ որպես հայ» վերտառությամբ իր հոդվածում այսպես է գրում նրա մասին.

«Այս ֆաշիստական մեդյա ուժերը Հրանտի դեմ հազարավոր լուրեր հրապարակեցին, քանի որ նա հայ էր: Այն միջավայրը, որտեղ հնարավոր դարձավ Դինքի սպանությունը՝ հայ լինելու պատճառով, ստեղծվել էր հենց այս ֆաշիստական լրատվամիջոցների միջոցով», գրում է Ermenihaber.am-ը:

Քյութահյալըն նշում է, որ Դինքն այն մարդկանցից չէր, ովքեր իրենց էթնիկ ծագմանը վերաբերվում են քամահրանքով կամ անտարբերությամբ: Ընդհակառակը, նա իր ազգային մշակույթի, ինքնության, լեզվի իսկական կրողն էր: Դինքը նաև ամենասերտ կապերի մեջ էր աշխարհի բոլոր կողմերում գոյություն ունեցող հայկական համայնքների, այլ կերպ ասած՝ ողջ սփյուռքի հետ և փորձում էր հնարավորինս օգնել իր հայրենակիցներին ամեն հարցում:

«Դինքն այս երկրի զավակն էր, ամենաիսկական իմաստով Թուրքիայի մարդ էր: Բայց նա նույն կերպ հոգևոր կապի մեջ էր Հայաստանի հետ: Նա ցանկանում էր, որպեսզի Թուրքիան ու Հայաստանը ազատվեն ձեռնաշղթաներից և ազատություն ստանան:

Լայն իմաստով Հրանտ Դինքը միևնույն ժամանակ հայ ազգայնական էր: Եվ այդ ազգայնականությունը դրսևորվում էր հայկական ինքնություն նկատմամբ զգայունությամբ»:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին՝ Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատան մուտքի մոտ՝ թիկունքից հասցված հրազենային վնասվածքից: Դինքի սպանության մեղադրանքով կարճ ժամանակ անց ձերբակալվել է Օգյուն Սամասթը, որը խոստովանել է իր հանցանքը: Հանցագործությունը պատվիրված և կազմակերպված է եղել: Սպանության բացահայտմանն ուղղղված քրգործը հետաքննվում է մինչև օրս, դատավարության շրջանակներում բազմաթիվ ձերբակալություններ  են տեղի ունեցել, ձերբակալվել են նաև մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ