23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները […]

Նախագահականից պատասխանել են Րաֆֆի Հովհաննիսյանի վերջնաժամկետին. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին հայտարարեց, թե Սերժ Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ է տալիս՝ ինքնակամ հեռանալու համար։ Իհարկե, նա չպարզաբանեց, թե այդ ժամկետի լրանալուց հետո, եթե Աերժ Աարգսյանը չլսի իր հորդորը եւ ինքնակամ չհեռանա, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ է մտադիր անել։ Ամեն դեպքում, թերթը դիմեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանին՝ պարզելու համար՝ […]

Թե ինչպես ժողովուրդը խաբեց ընտրակեղծարարներին. Հրապարակ

Պարզվում Է՝ ժողովուրդը իշխանություններից խաբել է սովորել։ Իշխանական մեր աղբյուրը նեղսրտած պատմեց, որ «ժողովուրդը քցել» է իրենց։ Պարզվում է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը բավականին թվով մարդկանց մարզից բերել են Երևան, գումար տվել, կանաչ գրիչներ բաժանել ու ասել, թե այս գրիչով քվեարկեք։ Եվ, ահա, քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ փաստի առաջ են կանգնել՝ կանաչ գրիչով քվեարկած քվեաթերթիկների 90 […]

Թուրքիան բացառում է Ռուսաստանին փոխհատուցումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) խոսնակ Թանժու Բիլգիչը պատասխանել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովի այն հայտարարություններին, որոնցում վերջինս խոսել էր թուրքական կողմի փոխհատուցում վճարելու և նմանատիպ դեպքի չկրկնվելու վերաբերյալ երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Բիլգիչը, ի պատասխան Մեշկովի հայտարարություններին, ասել է, որ նման միջադեպ չի լինի, եթե Թուրքիայի […]

Մասիսցի բարերարը որոշել է քաղաքի տոնը հեքիաթային դարձնել. . Հրապարակ

Մինչ հայաստանցիների համար Ամանորը գլխացավանք է դարձել, բարերար Գագիկ Ադիբեկյանը որոշել է հարազատ Մասիս քաղաքում չտեսնված–չլսված տոն ապահովել։ Երեկվանից փակել են քաղաքի կենտրոնական հրապարակն ու Ամանորի հեքիաթի փոքրիկ քաղաքի կոնստրուկցիաներն են դնում։ Ադիբեկյանը, ըստ տեղեկությունների, 60 հազար դոլար է վճարել՝ այդ հեքիաթային աշխարհը Գերմանիայից բերելու։ Հայաստան տեղափոխման ծախսերի հետ միասին այդ ամենը մոտ 100 հազար […]

Կոռուպցիայի դասական օրինակ ԴԱՀԿ-ում. Ժողովուրդ

ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հազարավոր քաղաքացիների միջոցների վրա անօրինական կալանքներ է դնում եւ նրանցից գումարներ բռնագանձում: ԴԱՀԿ-ն այդ բռնագանձումներն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանի մի գրության հիման վրա, այսպես կոչված, «կարմիր գծերի» հատվածում ավտոմեքենան կայանելու եւ վճարում չկատարելու համար: Ինչպես հայտնի է՝ «կարմիր գծերի» տարածքում անվճար թույլատրվում է ավտոմեքենա կայանել մինչեւ 15 րոպե: Իսկ […]

Հրաժարվում են հայտնել. Հայկական ժամանակ

ՀՀ ԱԱԾ-ից երեկ կտրականապես հրաժարվել են մեր թղթակցին հայտնել, թե նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված զինված խմբի գործով այս պահին քանի կալանավորված անձ կա։ «Նախաքննական մարմինը այս պահին նպատակահարմար չի գտնում կալանավորվածների թիվը հրապարակել»,- ասել են ԱԱԾ մամուլի ծառայությունից եւ հորդորել մի քիչ համբերել, պաշտոնական հաղորդագրություն կլինի։ Մինչ ԱԱԾ-ն հրաժարվում է թիվ հրապարակել, իշխանական […]

Առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քոչարյանի որսորդական ձեռքբերումները. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչւսրյանը շարունակում է իր սիրած զբաղմունքով՝ որ­սով զբաղվել։ Ինչպես հայտնի է՝նա նույնիսկ սիրում է պարբերաբար որսի գնալ նաեւ էկզոտիկ վայ­րերում՝ աֆրիկյան տափաստաններում։ Սակայն թերթի տեղեկություններով՝օրերս նա որսի է գնացել Հայաստա­նի Վայոց Ձորի մարզում։ Ըստ այդ լուրերի՝ երկրորդ նախագահը հաջողացրել է Վայոց Ձորի լեռնաշխարհում որսալ երկու վարազ եւ եղնիկ։ Թերթն այդ լուրերի իսկությունը պարզելու նպատակով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի