31 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահը պարգևատրել է արտգործնախարարին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Այս մասին հայտնում է  ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

ՃՏՊ՝ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին

Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում  է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում բախվել են «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի (վարորդի տվյալները ճշտվում են) 35UV887 պ/հ և […]

Չի կարելի. գլխավոր համաճարակաբանի Ամանորյա հորդորը /վիդեո/

«Տարին մի օր է լինում այդ օրը: Մենք հայերս երկարացնում ենք այն ու մի քանի օր ենք նշում, բայց ես խորհուրդ կտամ, որ չչարաշահեն առաջին հերթին խմիչքը: Չի կարելի ամեն ինչը մեկ օրում ուտել՝ տապակած ուտեստները, վրայից խոզի բուդն ու խմորեղենները»,- ամանորյա խորհուրդներ տվեց Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը: Մասնագետը նշում է, որ չի կարելի […]

Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Եղեգնաձորի կողմից): Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում […]

ՀՀ-ում «խոզի» գրիպով վարակվելու դեպքեր են գրանցվել. ԱՆ-ն հորդորում է

Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակն այսօր օրինաչափ է և նախորդ տարիների միևնույն ժամանակահատվածի հետ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Այսպես, դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 2351 դեպք, նախորդ տարվա՝ 2240 դեպքի դիմաց: Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև ընթացիկ տարվա նախորդ շաբաթների ժամանակ: Ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների […]

«Սանտա-Կլաուսը» ուղղաթիռ է առեւանգել

Բրազիլիայում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել։ Հանցագործը, Սանտա-Կլաուսի շորերը հագին, ուղղաթիռ է առեւանգել։ Ինչպես պարզվել է, սկզբում տղամարդը պարզապես վարձել է ուղղաթիռը, ասել, որ «անակնկալ» պետք է անի մարդկանց։ Իսկ հետո նա զենքով սպառնացել է օդաչուին ու պահանջել, որ մոտակա ֆերմաներից մեկի ուղղությամբ թռչի։ Այնտեղ նա իջեցրել է օդաչուին, կապել նրան եւ մի այլ հանցագործի […]

Երկու բառով

Henaran.am-ի հավատարիմ ընթերցողներ, ավարտին է մոտենում 2015 թվականը, որն իր հետ տարավ մեր հաշվին գրանցված բազմաթիվ անկումներ ու վերելքներ, կորուստներ ու ձեռքբերումներ: Գոնե այսօր ուզում ենք զերծ մնալ դրանք թվարկելուց, ծանրումեծ ամփոփումներից: Մաղթում ենք, սիրելինե՛ր, որպեսզի առ Աստված ունեցած հավատքով ու վստահությամբ դիմավորենք Նոր Տարին: Աստվածային տեսիլքով առաջնորդվելով, չդոփելով տեղում մարդկային սահմանափակ հաշվարկների բեռի տակ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի