03 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Զույգը չէր կարողանում երեխա ունենալ, բայց հետո իսկական հրաշք կատարվեց /ֆոտո/

Միրանդան եւ Ջոուշը երկար տարիներ չէին կարողանում երեխա ունենալ եւ ստիպված դիմեցին արհեստական բեղմնավորմանը։ Արդյունքում աղողջ դուստր ունեցան։ Մի քանի տարի անց նրանք կրկին ցանկանում էին երեխա ունենալ, ու կրկին ստիպված էին արհեստական բեղմնավորման դիմել։

Միրանդան հղիացավ, սակայն հետո նրանց իսկական անակնկալ էր սպասվում։ Պարզվեց, զույգը միանգամից 4 երեխա է ունենալու։ Ընդ որում, սա բացառիկ դեպք էր, 4 երեխան էլ միաբջիջ էին։

«Իմ պրակտիկայում նման բան չէր եղել։ Մի բջջից կարող է 4 երեխա լինել միայն 10 հազարը մեկ անգամ։ Իսկ արհեստական բեղմնավորման պարագայում գրեթե չի լինում»,- ասում է զույգի բժիշկ Ջեյմս Գրիֆոն։

«Սկզբում ես պանիկայի մեջ էի, չէի հասկանում, թե ոնց եմ միանգամից 4 երեխա պահելու։ Հետո կամաց կամաց հանգստացա ու սովորեցի այդ մտքին»,- պատմում է Միրանդան։

Արդյունքում նա 4 առողջ փոքրիկ ունեցավ՝ երկու որդի եւ երկու դուստր։

1452693844_2-6 1452693802_4-6

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ