15 տարի անց ծնողները գտել են դստերը, ում մահացած էին համարում /վիդեո/
Շոկային միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Սվերդլկովսկի շրջանում։ Ընտանիքը 15 տարի անց հետ է վերադարձրել դստերը, ում մահացած էին համարում։ Աղջիկը ծնվել է մտավոր ծանր հետամնացությամբ, եւ բժիշկները համոզել են երեխայի մորը, որ աղջիկը ամբողջովին կաթվածահար կլինի ողջ կյանքում ու համոզել են հրաժարվել նրանից։ Երեխային ինտերնատ են տարել, սակայն մայրը անընդհատ այցելել է նրան։ Մի օր կնոջն ասել են, որ երեխան մահացել է։ Միայն տարիներ անց է պարզվել, որ նրան խաբել են։
Այսօր Յուլիան չի կարողանում խոսել, գամված է հաշմանդամի սայլակին։ Մայրն ասում է, որ պատճառը ծնված պահին հիվանդանոցում տված դեղն է՝ երեխան վարակով է ծնվել, նրան սխալ դեղաչափով դեղ են ներարկել ու վնասել կենտրոնական նյարդային համակարգը։
14 տարի անց ամուսինները հանկարծ դատական հայց են ստացել՝ ինտերնատը նրանց դատի է տվել ու ալիմենտ պահանջել։ Այդ ժամանակ են նրանք իմացել, որ իրենց դուստրը ողջ է։ Պարզվել է, նրան ժամանակին ասել են, որ երեխան մահացել է, որպեսզի կնոջը հոգիսց ազատեն՝ այսպես ասած, լավ մտադրություններից ելնելով։
Յուլիան այսօր տանն է, ինտերնատի մասին անգամ լսել չի ուզում։ Տանը նրա համար լավ պայմաններ են ստեղծել, քույրը՝ Անգելինան, անըդհատ զբաղվում է նրա հետ։ Այս տարի առաջին անգամ աղջիկն ընտանիքի հետ է դիմավորել Ամանորը։ Ծնողներն ասում են՝ իրենց մեջ մինչեւ հիմա տոնի զգացողություն է՝ վերադարձրել են կորած դստերն ու անչափ երջանիկ են։