03 Դեկտեմբերի, Կիրակի, 2023
KFC

Ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ մի քանի գործ է ուղղարկվել դատարան

600x311x600x325xai378501.jpg,Mic_.jpg.pagespeed.ic_.lJRs0T0AH4
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող 32 քրեական գործերից, հունվարի 19-ի դրությամբ, 8-ով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

7 քրեական գործ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Նշված քրեական գործերը վերաբերում են Երևանի թիվ 8/08, 8/25, 10/15, 10/14, 2/32, 1/07, 4/26 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերին. քննության արդյունքներով՝ մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ են։

1 քրեական գործի վարույթ կարճվել է` հանցագործության դեպքի և հանցակազմի բացակայության հիմքով։

24 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ