18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դեղագործական ոլորտը մենաշնորհներ չունի. Սամվել Զաքարյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է  «դեղերի մասին»  նոր օրենքը: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին դիտարկումներ արեց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Նա այդ օրենքի նախագիծը համարեց երկար սպասված տարիների աշխատանք և հաջողություն՝ մասնավոր հատվածի և կառավարության համար:

Զաքարյանը նշեց, որ օրենքի նախագիծը միջազգային ստանդարտներին համապատասխան աշխատաոճ է ընդգրկվում իր մեջ:

«2015 թվականի առաջին կիսամյակում դեղարտադրությունն աճել է 32 տոկոսի չափով, իսկ արտահանումը՝ 26 տոկոսի չափով»,-ասաց նա և նկատեց, որ ութ տարիների ընթացքում կայուն աճ է արձանագրվել դեղարտադրության ոլորտում, իսկ տեղական արտադրության 50-55 տոկոսն աճել է:

Բանախոսի խոսքով՝  դեղագործական ոլորտը մենաշնորհներ չունի: Սամվել Զաքարյանը հավաստիացրեց նաև, որ տեղական արտադրանքը որակով չի զիջում ներկրված դեղերին, նույն փորձաքննությունն են անցնում, և նույնիսկ մեկ, երկու կամ մինչև տասն անգամ կարող էժան լինել, քան դրսից ներկվածները:

Սամվել Զաքարյանը մենթալիտետի խնդիր համարեց, երբ շատերը նախընտրում են ներկրված դեղերը, այդ թվում նաև բժիշկների խորհրդով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ