22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացրել են, որ փետրվարի 4-ին Ստեփանծմինդա -Լարս ավտոճանապարհը բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար շուրջօրյա բաց է անվաշղթաներ կիրառելու դեպքում:

Բենզինը 5 տոկոսով թանկացավ

Ռուսաստանում նախորդ՝ 2015-ի ընթացքում բենզինի գներն ավելացել են 5 տոկոս։ Росстат-ից նշել են, որ նախորդ տարվա դեկտեմբերին բանզինի գինը նվազել է, սակայն ընդհանուր տարվա կտրվածքով 5 տոկոսով ավելացել է։ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը այս կապակցությամբ հայտնել է, որ 2016-ի ընթացքում Ռուսաստանում բենզինի գները չեն բարձրանա ինֆլիացիայի մակարդակից։ Նա հույս է հայտնել, որ անգամ ավելի ցածր կլինի […]

Քառասունօրյա «սուգ»՝ «Հայանտառ»-ում

Անակնկալ ձեւով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնում նշանակված եւ ընդամենը երկու ամիս աշխատած Տիգրան Խաչատրյանը (Սյունիքի մարզպետի որդին) նույն կերպ էլ հեռացավ վերոհիշյալ պաշտոնից: Հիշեցնենք, որ նշանակումից հետո, երբ կարծիքներ շրջանառվեցին, թե «Հայանտառ»-ում նրա նմաններն են աշխատում, այդ պատճառով էլ մեր կանաչ զանգվածն (անտառներն) այս օրին է, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը շտապեց պարզաբանել. «Տիգրան […]

Վերջը տվեցին

«Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի լիիրավ իրավահաջորդը այսուհետ «Յուքոմ» ՍՊԸ-ն է, որի կանոնադրական կապիտալը 17 մլն դրամ է: Այս մասին պաշտոնապես հայտարարել է «Յուքոմ»-ը: Ընկերությունը «Օրանժ Արմենիա»-ին կլանելուց հետո փաստացի դարձավ հայաստանյան կապի ոլորտի եթե ոչ առաջին, ապա երկրորդ հսկան: Մասնագետները «Յուքոմ»-ի արժեքը գնահատում են մոտ 500 մլն դոլար: Նկատենք, որ ըստ մամուլի` ինտերնետ մատակարարող այս ընկերությունը պատկանում է ՖՖ […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ադրբեջանի հետ վեճում շարունակելու եմ աջակցել հայերին, քանի որ դուք արժանի եք. Լյուբոշ Բլահան

ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության անդամ Լյուբոշ Բլահան (Ľuboš Blaha) հետևյալ գրառումն է թողել Ֆեյսբուքյան իր էջում. «Ստացել մի շատ ջերմ նամակ Հայաստանի դեսպանից։ Այն պետական գաղտնիք չի պարունակում, ուստի մի քանի նախադասություն եմ թարգմանել դրանից. «Հարգելի պարոն Բլահա, ի շնորհիվ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Սլովակիայի պատվիրակության վճռական աջակցության «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակասական բանաձևը մերժվեց։ Ես […]

Նախնադարյան մեթոդներով` անխոչընդոտ

Վերջապես երեկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշեց` «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն է նշանակվում Արման Սաղաթելյանը: Մինչ կհայտարարեին գործադիր տնօրենի անունը տեղի ունեցան օրենքի մի շարք խախտումներ, որոնց մասին Henaran.am-ը փորձեց զրուցել վերը նշված պաշտոնի համար հայտարարաված մրցույթի թափուր տեղի համար դիմած ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.  Աստղիկ Ավետիսյանի հետ: Տիկին Ավետիսյանն […]

Փող է պահանջել՝ մերկ նկարները չհրապարակելու դիմաց. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Հրաչյա Գևորգյանի և Գարիկ Հարությունյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ: Նախկինում հինգ անգամ դատապարտված 50-ամյա Հրաչյա Գևորգյանը վերջին պատժից ազատվել էր 2011 թվականի սեպտեմբերին, նրա դատվածությունը մարված չէ, ըստ դատական ակտի՝ առկա է հանցագործության կատարման առանձնապես վտանգավոր […]

Կեսգիշերային կրակոցներ. 2 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է. Կեսգիշերին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արագած ավան-գյուղում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նշված գյուղ են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության […]

Անկայուն եղանակ

Հանրապետության տարածքում` Փետրվարի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-ի գիշերն էապես չի փոխվի, 4-5-ին` առավելապես ցերեկը, կբարձրանա 5-7 աստիճանով,  7-ի ցերեկը նույնքան կնվազի: Մայրաքաղաք Երեւանում՝ փետրվարի 4-6-ին, 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված