25 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

72 ժամ ձյուն մաքրելու համար

Փետրվարի 7 լույս 8-ի գիշերվանից, մայրաքաղաք Երեւանում շարունակվող ձյան տեղումներին զուգահեռ, «Սանիտեք» ընկերությունը Երեւանի 10 վարչական շրջաններում իրականացնում է ձնամաքրման աշխատանքներ ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցների երթեւեկելի հատվածներում եւ մայթերում: Ներկայումս Երեւանի փողոցներում աշխատում են ընկերության ավելի քան 60 հատուկ մեքենաներ եւ ավելի քան 500 աշխատակիցներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որը ձյան տեղումները չեն […]

Հրատապ. Գյումրիի օդանավակայանում գիշերը թեժ է եղել

Այսօր կեսգիշերին Գյումրիի «Շիրակ»  օդանավակայանից դեպի Մոսկվա չվերթը, դեռ չճշտված տվյալներով, հետաձգվել է մի քանի ժամով: Henaran.am-ի խմբագրություն ահազանգած ուղեւորը տեղեկացրեց, որ անհայտ անձը, կեղծ անձնագրով ուղեբեռ է հանձնել, սակայն անձամբ չի ներկայացել հաշվառման՝ Մոսկվա թռչելու համար: Սահմանապահները հայտնաբերել են, որ անձնագիրը կեղծ է եւ չվացուցակից հանել են վերոնշյալ չվերթը: Փորձեցինք տեղեկատվության իսկությունը ճշտել Գյումրիի օդանավակայանից, արդյոք նման դեպք արձանագրվել […]

Հայաստան կայցելի Շվեդիայի արտաքին գործերի նախարարը

Փետրվարի 8-9-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Երևանում Շվեդիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Փետրվարի 9-ին կկայանան Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:

Սարսափելի միջադեպ. փախստականը 10 տարեկան տղայի է բռնաբարել

Վիենայում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ Իրաքցի փախստականը բռնաբարել է 10 տարեկան երեխային լողավազանի լոգարանում։ Երեխան արցունքն աչքերին գնացել է անվտանգության աշխատակցի մոտ ու պատմել նրան, թե ինչ է տեղի ունեցել։ Նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, իսկ իրաքցուն ձերբակալել են, գրում է Daily Mail-ը։ Պարզվել է, որ իրաքցին Ավստրիա է ժամանել անցած տարվա սեպտեմբերին, այստեղ իբրեւ […]

Նրանց համար կարեւոր չէ «բենթլին» ինչ արժի /վիդեո/

Որքանո՞վ են վերահսկելի խանութներում զեղչերը  և ի՞նչ ազդեցություն ունեն դրանք սպառողի հոգեբանության վրա: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը վերլուծություններ ներկայացնելիս հիմնվում է բնակչության այն 80 տոկոսի վրա, որն աղքատ է, կամ աղքատության շեմին: «Տարբեր հաշվարկներով մեր երկրի բնակչության 12 տոկոսի համար կարեւոր չէ «բենթլին» ինչքան արժի, կղզիներում հանգստանալը որքան արժի: Նրանց համար բալը թանկ չէ: Նրանք […]

Վարչական շրջանների ղեկավարների խնդրանքը

Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը կոչով դիմել է բնակիչներին: Հարգելի ավանցիներ, Ավան վարչական շրջանում շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները:Սակայն տեղացող առատ ձյան պատճառով հնարավոր չէ ունենալ տեսանելի արդյունք:Խնդրում ենք լինել ներողամիտ և համբերատար :Ձյան ավարտից շատ կարճ ժամանակ հետո աշխատանքները կլինեն ավելի արդյունավետ և կունենան զգալի արդյունք: Իսկ ահա Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար […]

Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր ժամանել է Թուրքիա՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրավերով։ Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, սա Մերկելի երկրորդ անցն է Թուրքիա վերջին 2 ամսվա ընթացքում: Ակնկալվում է, որ Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ քննարկելու է սիրիացի փախստականների հարցը, ինչպես նաեւ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները։

Թայվանի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի /վիդեո/

Թայվանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի արդյունքում զոհերի թիվը հասել է 35-ի, եւս 110 մարդ անհայտ կորած է համարվում: 6,4 մագնիտուդով երկրաշարժը կղզում տեղի է ունեցել լույս փետրվարի 6-ի գիշերը: Երկրաշարժի արդյունքում բազմաթիվ շինություններ են ավիրվել, հայտնում է ТАСС  գործակալությունը։ Ականատեսները պատմել են, որ ցնցումները տեւել են 44 վայրկյան։ Դեպքի վայրում այժմ աշխատում են փրկրարարական ուժեր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի