Ինչի համար ենք թռնում կրակի վրայով
5 տաղավար տոներից մեկի՝ Սուրբ Ծննդի ու Աստվածահայտնության տոնից ուղիղ 40 օր հետո, Հայ առաքելական եկեղեցին նշում է տյառնընդառաջը, կամ ինչպես ժողովուրդն է ասում, տրնդեզը: Հնում կրակն իր շուրջ համախմբում էր բոլորին, բայց առաջին պտույտի իրավունքը հարսնացու աղջիկներինն էր, որոնք երգում ու գովաբանում էին Մարիամ Աստվածածնին: Այժմ տոնի ժողովրդական մասը փոքրինչ փոփոխության է ենթարկվել: Տյառընդառաջը ոչ միայն հարսնացուների, այլեվ նորապսակների տոնն է:
Եկեղեցին տոնն այլ կերպ է կարեւորում: Տյառնընդառաջի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակ է մատուցվում: Սրան հաջորդում է Անդաստանի արարողությունը, երբ օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցում նաեվ մոմի օրհնություն է կատարվում:
Կանթեղի կրակով եկեղեցիների բակերում վառվող խարույկներն ինքնանպատակ չեն, դրանք խորհրդանշում են Քրիստոսի լույսը : Տրնդեզի խարույկը վառելու ընթացքում կրակի շուրջը հավաքվածներին բաժանվում են տոնական կերակրատեսակներ: Այս տոնի ամեն մի մանրուքն իր նշանակությունն ու բացատրությունն ունի: Առաջ կրակի ծուխը օգնել է նույնիսկ կողմնորոշվել. բերքառատ տարի է սպասվում, թե ոչ:
Իսկ տրնդեզի մոխիրը հնում համարվել է սրբազան: Ավանդույթներից մեկի համաձայն էլ հարսների բարեհաջող ծննդաբերության համար այն լցրել են ջրի մեջ եվ խմել:
Շատերի համար պարզապես զվարճանք թվացող խարույկի վրայից թռնելու այս սովորույթը եվս իր բացատրությունն ունի: Պարզվում է, որ կրակի վրայով թռել են արու զավակ ունենալու համար: