26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դաշնակցության բերած, դաշնակցության տարած»

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը  միշտ հոգեպես պատրաստ է եղել լքել պաշտոնը,սակայն նա սիրել է իր աշխատանքը ու բնականաբար դժվարությամբ հրաժեշտ կտա իր սկսած ու կիսատ թողած գործերին:

«Ես միշտ հոգեբանորեն պատրաստ եմ, դա չի նշանակում չեմ սիրում իմ աշխատանքը, չի նշանակում` չեմ կապվել այդ կոլեկտիվի, այդ ոլորտի հետ: Չեմ պատրաստվում ոլորտը լքել ,որովհետեւ չեմ կարող լքել մի ոլորտ որտեղ 7 տարի ավելի շատ եմ եղել, քան մեր տանը»,-այսօր` փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Աշոտյանը` անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին:

Աշոտյանի խոսքով այժմ ամենապատեհ ու ամենալավ ժամանակն է դուրս գալ հարմարավետության տիրույթից՝ առաջ գնալու համար.

«Առաջ գնալու կյանքը թարմացնելու համար կարծում եմ, որ ամենապատեհ ու ամենալավ պահն էր պատրաստ լինել դուրս գալ կոմֆորտի զոնայից, որտեղ քեզ հաճելի եւ հարմար է, որը դու ձեւավորում ես աշխատանքի մեջ անձնական կյանքում: Պետք է կյանքը թարմացնել, իսկ ես դեռ երիտասարդ եմ եւ պատրաստվում եմ այդպիսին մնալ գոնե հոգեբանորեն եւ մտածելակերպով դեռ երկար տարիներ: Պետք է պատրաստ լինել ճեղքել այդ հարմարավետության գոտին եւ նոր մարտահրավերներին դիմակայել»,-ասաց ԿԳ նախարարը:

Աշոտյանը նշեց, որ դաշնակցականներից նեղացած չէ, քանի որ նրանց մեջ ունի շատ լավ ընկերներ, իսկ 2009թ., երբ  Կրթության եւ գիտության նախարարի պորտֆելը ստացավ Սպարտակ Սեյրանյանից, իրենք միասին բազմիցս հանդիպել եւ աշխատել են հանուն ոլորտի:

«Դաշնակներից նեղացած չեմ, վերջերս ճիշտ կատակեցի մի դաշնակցական շրջապատում ասեցի` Դաշնակցության բերած, դաշնակցության տարած»,-նշել է  Աշոտյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ