13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սահակաշվիլին առաջարկել է Ավակովին դառնալ Ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սագակաշվիլին առաջարկել է իրեն դառնալ Ուկրաինայի վարչապետ։ Այդ մասին Ավակովն ասել է  «Зеркало недели»-ի հետ հարցազրույցում։

Ավակովն ասել է, որ Սահակաշվիլիի ուղղությամբ ջրով լի բաժակը նետելու դեպքից մի քանի օր առաջ Սահակաշվիլին իրեն առաջարկել է վարչապետի պաշտոնը:

«Նախքան ինձ հրապարակայնորեն գող անվանելը և իր արարքի դիմաց ջրով բաժակով հյուրասիրվելը, նստած էր իմ աշխատասենյակում և առաջարկում էր, որ ես լինեմ վարչապետ, իսկ ինքը` առաջին փոխվարչապետ։ Նա ասաց, որ իր կարծիքով՝ վարչապետ պետք է լինի Ազգային ճակատի ներկայացուցիչը։ նա ասաց՝ կամ Տուրչինովը, կամ դու, չէ՞ որ դու ամենահաջողակ նախարարն ես»,- ասել է Ավակովը:

Հարկ է նշել, որ վերջերս Սահակաշվիլին Արսենի Յացենյուկի կառավարությունն անվանել էր «կոռուպցիայի որջ և բարեփոխումների գերեզման»։

Հիշեցնենք նաեւ, որ  նախորդ տարվա վերջին խորհրդակցության ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Ավակովի եւ Սահակաշվիլու միջեւ, որից հետո Ավակովը ջրով բաժակը շպրտել էր Սահակաշվիլու վրա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ