03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Այսօր տոնն է մեր բանակի, որի շարքերում ծառայելը պատիվ ու առաքելություն է»

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ: Այսօր տոնն է մեր բանակի, որի շարքերում ծառայելը պատիվ ու առաքելություն է: Նա այն բանակն է, որը կանգնած է 25 տարեկան դարձող մեր անկախության ակունքներում. նա մեր անկախության բանակն է: Նա այն բանակն է, որ մեր ներկայի ու ապագայի գրավականն է, […]

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը: Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով […]

«Զինվո՛ր հայրենյաց, ունենալով երկու հենարան՝ Աստված և Հայրենիք, Դու անպարտելի′ ես»

Պաշտպանության նախարարի կին և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը Facebook-ի իր անձնական էջում շնորհավորել է Հայոց Բանակին` կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ: Իր գրառման մեջ ՀԿ նախագահը մասնավորապես նշել է. «Հաղթանակած մեր բանակը, որ ծնվել է հայ քաջորդու թափած տաք արյունից, նրա մոր դառնաղի արցունքից, հայրենյաց պաշտպանին սպասող գեղանի հայուհու բոցավառ սիրուց, այսօր տոնում […]

Նորից ցուրտ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում հունվարի 28-31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 28-ին կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 9-11 աստիճանով: Երևանում հունվարի 27-31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Կրկեսի դերասանները Հռոմի պապի համար ներկայացում են կազմակերպել /վիդեո/

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում հանդիպում է ունեցել հավատացյալներից հետ, որից հետո Հռոմի մի շարք կրկեսային արտիստներ Պապի համար ներկայացում են կազմակերպել։ Պապին շատ է դուր եկել կրկեսային ներկայացումը․ «Դուք գեղեցկություն եք ստեղծում։ Իսկ գեղեցկությունը բարենպաստ է հոգու համար եւ մեզ մոտեցնում է Աստծուն»,- ասել է նա։ Տեսանյութը՝ այստեղ

Մշնախի սպառած հոսանքի գինը կազմել է ավելի քան 7 մլն դրամ. Ժողովուրդ

ՀՀ գերատեսչությունները սկսել են հերթով վճարել իրենց կոմունալ ծախսերը։ Մասնավորապես, պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ընթացիկ ամսում ՀՀ մշակույթի նախարարությունը պետբյուջեից շուրջ 7 մլն 700 հազար դրամի կոմունալ ծախսեր է վճարել։ Մասնավորապես, 426 հազարը կազմել է նախարարության ջրի վարձը, իսկ 7 մլն 272 հազար դրամն էլ կազմել է սպառված էլէներգիայի վճարը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հայկական պանրի առեղձվածը Ռուսաստանում. Հայկական ժամանակ

Վերը բերված լուսանկարը ակտիվորեն շրջանառվում է սոցցանցերում: Ընդ որում լուսանկարի սկզբնաղբյուրը ռուսաստանցի օգտատերերն են: Լուսանկարից ակնհայտ է դառնում, որ սա մեր աչքին հարազատ, մեր խանութներում վաճառվող սովորական պանիր է: Սակայն պիտակի վրա գրված է, որ դա «պանրանման մթերք», որը արտադրված է Հայաստանում: Ռուսաստանցի օգտատերերի մեկնաբանություններում կարմիր թելով անցնում է այն «գաղափարը» թե տեսեք, ինչով ենք […]

Խոշոր հարկատուների վճարած հարկերն իրականում պակասել են 18 միլիարդ դրամով. Ժողովուրդ

2015 թվականի արդյունքներով՝ Հայաստանի հազար խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 696 միլիարդ 514 միլիոն դրամի հարկեր և տուրքեր։ Սա այն դեպքում, երբ նախորդ՝ 2014 թվականին, հազար խոշոր հարկատուները վճարել էին 700 միլիարդ 503 մլն դրամի հարկեր և տուրքեր։ Ավելին՝ «Որոտանի ՀԷԿ»–ը, որ սովորաբար 3 միլիարդ դրամի սահմաններում հարկեր և տուրքեր է վճարել պետբյուջե, անցած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված