26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզպետ կնշանակվի Գաբրիել Գյոզալյանը, իսկ Շիրակի մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյանը

Ինչպես արդեն հայտնել ենք, նախագահի նստավայրում քիչ առաջ ստորագրվել է ՀՀԿ-ՀՅԴ հուշագիրը: Րոպեներ առաջ լրագրողների հետ զրույցում Աղվան Վարդանյանը նշեց, որ ամեն բան արդեն հստակ է․ Էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար՝ Լեւոն Մկրտչյանը, իսկ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Դավիթ Լոքյանը: Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները ևս պարզ են։ Արագածոտնի մարզպետ կնշանակվի Գաբրիել […]

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը ստորագրվեց

Նախագահի նստավայրում քիչ առաջ ստորագրվել է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև ստորագրվել է «Քաղաքական համագործակացության մասին համաձայնագիր» անվանումը կրող հուշագիրը: Այն ստորագրել են Արմեն Աշոտյանն ու Աղվան Վարդանյանը: Հուշագրի ստորագրումից հետո ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներն արդեն պատասխանում են լրագրողների հարցերին: Աղվան Վարդանյանը նշեց, որ կես ժամ անց լրագրողները հնարավորություն կունենան անձամբ կարդալ ու ուսումնասիրել համաձայնագրի տեքստը։

Քաղաքացիները պահանջում են ազատ արձակել Գևորգին

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ փետրվարի 24-ին, քննվում է Ամանորի գիշերը ձերբակալված, այնուհետեւ կալանավորված Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը: Դատարանի դիմաց Գեւորգ Սաֆարյանին աջակցող մի քանի տասնյակ քաղաքացիներ ակցիա են իրականացնում՝ պահանջելով ազատ արձակել նրան եւ պատժել  ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանին: Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ […]

Պուտինն ու Ռոուհանին քննարկել են Սիրիայում հրադադարի վերաբերյալ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախաձեռնությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հիմնական ուշադրությունը հատկացվել է սիրիական խնդրին, մասնավորապես, այն նախաձեռնությունների ու առաջարկությունների քննարկմանը, որոնք տեղ են գտել Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ»,-նշվում է հաղորդագրության մեջ: Երկու երկրների ղեկավարները նշել են Ռուսաստանի եւ Իրանի հետագա համատեղ […]

Ինձ կկարոտեք, բայց ոչ երկար ժամանակ․ Արմեն Աշոտյան

Այսօր ԱԺ-ում լրագրողները Արմեն Աշոտյանին հարց ուղղեցին՝ եթե հնարավորություն լինի գործադիր վերադառնալ, ի՞նչ ոլորտ կնախընտրի վերջինս։ «Ես կարծում եմ, որ բավականաչափ հմուտ եմ որպեսզի կարողանամ թաքցնել այն, ինչ ուզում եմ արտահայտել»,- պատասխանեց Արմեն Աշոտյանը: «Վստահ եմ` Դուք ինձ կկարոտեք, բայց երկար չեք կարոտի, որովհետև կյանքն այնպես դասավորվեց, որ այս յոթ տարիների ընթացքում ձեզանից շատերն իմ […]

Գևորգը կշարունակի կալանավորված մնալ

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ փետրվարի 24-ին, քննվում է Ամանորի գիշերը ձերբակալված, այնուհետեւ կալանավորված Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը: Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր […]

Ցավ ունեմ, բայց ոտքի շրջանում. Արմեն Աշոտյան

Այսօր ԱԺ-ում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին հայտնեց, որ վերջին անգամը չէ, որ լինում է խորհրդարանում: «Յոթ երկարուձիգ տարիների ընթացքում իմ զգացողությունները չեն փոխվել, պարտքի գիտակցում ունեմ անգամ վերջին օրով»,- ասաց նա: Լրագրողները փորձեցին ճշտել՝ արդյո՞ք ցավ կամ ափսոսանք զգում է Աշոտյանը պաշտոնը թողնելիս, վերջինս պատասխանեց. «Ցավ ունեմ, բայց ոտքի շրջանում»: Լրագրողները ներկայացրին […]

Ադրբեջանը Հայաստանին զենք վաճառելու համար Ռուսաստանին բողոքի նոտա է հղել

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին զենք վաճառելու համար Ռուսաստանին բողոքի նոտա է հղել, գրում է Vesti.Az-ը։ «Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի ԱԳՆ-ին նոտա է հղել հայկական կողմին 200 մլն դոլարի չափով ռազմական տեխնիկա եւ սպառազինություն վաճառելու մասին փետրվարի 10-ին ուժի մեջ մտած, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված վարկային համաձայնագրի կապակցությամբ»,- ասել է նա՝ նշելով, […]

Հայաստանից հետ չեն կանչվել Mars-ի շոկոլադները

Նախօրեին Mars ընկերությունը 55 երկրից հետ է կանչել Հոլանդիայի Վեխել քաղաքում արտադրած իր շոկոլադները՝ դրանցում կարմիր պլաստիկի կտորի հայտնաբերման պատճառով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանը նշված արտադրության շոկոլադները ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, որը չի մտնում այդ 55 երկրների մեջ: Այդուհանդերձ, հանձնարարվել է սահմանային վերահսկողության ժամանակ ուշադրություն դարձնել խնդրին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված