Ցուցակների հրապարակումն օրվա հրամայականն է /վիդեո/
Այսօր լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում ասաց Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը նշեց, որ բացի իշխանությունից և որոշ դաշնակներից` մնացած ամբողջ հանրությունը համարում է, որ ընտրություններից հետո ցուցակների հրապարակումն օրվա հրամայականն է:
Ըստ Բարսեղյանի՝ ընտրացուցակների հրապարակման հարցերը սերտորեն կապված են ընտրակեղծարարության հետ. «Դա իշխանությունների հացն է: Իշխանությունը մշտապես ցույց է տալիս, որ իր նպատակը ոչ թե ազատ, արդար ընտրությունների անցկացումն է, այլ վերարտադրությունը»:
Լևոն Բարսեղյանը շեշտեց, որ ցուցակները չհրապարակելու դեպքում իրենք պատրաստ են բազմաթիվ քայլերի, ընդհուպ մինչև հանրահավաքների կազմակերպման.
«Մենք դիմելու ենք բոլոր հնարավոր քայլերին: Այս պահին լիազորված չեմ դրանք բացահայտել»:
Մանրամասները` տեսանյութում