28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ներեցե’ք, բայց ԱԺ-ն լուրջ և մեծ կուսակցությունների տեղ է»

ԱԺ-ում այսօր նոր ԸՕ-ին վերավերող հարցերի  քննարկման ընթացքում ՀԺԱՄ կուսակցությունը ներկայացնող Տիգրան Գալստյանը հարց ուղղեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:
«Օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն`կուսակցությունները, դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկում են ոչ պակաս 80, ոչ ավելի, քան 300 թեկնածու: Տարածքային ընտրական ցուցակներում կուսակցությունը պետք է ունենա նվազագույնը 65 թեկնածու, ինչը փոքր կուսակցությունների համար արհեստական խոչընդոտ է, արգելք է հանդիսանում: Օրինակ, ՀԺԱՄ-ը եթե ներկայացված չի Շիրակի մարզում, մեր մուտքը արգելվում է, տաբու է դրվում մեր առաջ», – հարցրեց Տիգրան Գալստյանը:

Դավիթ Հարությունյանը, պատասխանելով վերոնշյալ հարցին, ասաց. «Դուք հավակնում եք հավաքել ձայների 5 տոկոսը, այսինքն, 70 հազար ձայն ձեր օգտին ենթադրում եք ստանալ, բայց դուք կարծում եք, որ չեք կարող ունենալ 80 հոգի կամ ամեն մարզում 5-ական հոգի: Ներեցեք, բայց ԱԺ-ն լուրջ ու մեծ կուսակցությունների տեղ է: Կան երկրներ, որտեղ ցուցակներով են մասնակցում կուսակցությունները, ընդգրկելով մարդկանց, որոնց մասին ոչ ոք չի լսել, բացի այդ կուսակցության անդամներից: Սա ոչ թե ժողովրդավարական գործընթաց է, այլ հակաժողովրդավարական: Ընտրողին դնում են շփոթության մեջ: Այնպես որ, կարծում եմ` ԱԺ-ն առնվազն այն կուսակցությունների տեղն է, որոնք կարող են ունենալ 80 կուսակցության անդամ և ամեն մարզում առնվազն 5 անդամ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ