ՀՀ ԸՕ-ում լրագրողներին վերաբերող դրույթի մասով Լրագրողական ՀԿ-ները հայտարարություն են տարածել
Հայաստանի իշխանությունների ներկայացրած՝ Ընտրական օրենսգրքի նոր նախագծում առկա են լրագրողների իրավունքներին ու մասնագիտական գործունեությանը վերաբերվող դրույթներ ու ձևակերպումներ, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը, ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքին, ՀՀ Քրեական օրենսգրքին, մի շարք այլ իրավական, այդ թվում՝ միջազգային փաստաթղթերին։ Այսպես, նախագծի 65-րդ հոդվածի 7-րդ կետը ենթադրում է տեղական դիտորդների ու լրագրողների՝ ընտրատեղամասերում միաժամանակ գտնվելու թվային սահմանափակում […]




































