25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչով է ընտրակաշառքը տարբերվում սովորական կաշառքից /վիդեո/

Այսօր ԱԺ-ում  պետաիրավական հարցերի հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի թեմայով խորհրդարանական լսումներ է կազմակերպել:

«Պառլամենտական սերունդ» ՀԿ նախագահ Մեխակ Մխիթարյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց՝  փորձելով հստակեցնել, թե ընտրակաշառքը` որպես չարիք, կարո՞ղ ենք  վերացնել մեր հասարակության միջից: Մխիթարյանն ընդգծեց, որ, ցավոք,  դա է մեր ընտրությունների անբաժանելի  մաս է դարձել ընտրակաշառքը:

«Ինչպիսի՞ կարգավորումներ են նախատեսված այդ առումով Ընտրական օրենսգրքում, կամ գոնե Քրեական օրենսգրքում», – հարցրեց Մեխակ Մխիթարյանը

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Այն, որ ընտրակաշառքը քրեական հանցագործություն է, դրա մասին խոսք չկա, եւ այսօր էլ Քրեական օրենսգրքում դա առկա է: Հայտնի է, որ պատժի խստացումը լավագույն միջոցը չէ քրեական հանցագործությունները կանխելու համար: Ինչով է ընտրակաշառքը տարբերվում սովորական կաշառքից.  սովորական կաշառքի պարագայում հանցագործություն կատարողն այն անձն է, ով պահանջում է կաշառք, իսկ ընտրակաշառքի պարագայում հակառակն է: Ընտրակաշառք ստացողը եթե հայտարարի այդ մասին, նա կարող էր ենթարկվել քրեական պատասխանատվության, սակայն այդ հարցը լուծված է»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ