14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սպասում են

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի լսումների ընթացքում այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, թե ԸՕ-ն իր մեջ  չի արտացոլում ընդդիմության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկները:

Պատգամավորը հիշեցրեց, որ Ազգային ժողովին առաջարկել է 4+4+4 ձևաչափի համագործակցություն, որն իրենից ենթադրում է 4 ընդդիմադիր, 4 քաղհասարակության և 4 իշխանության ներկայացուցչի քննարկում՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: «Ես ցանկանում եմ հասկանալ` որտե՞ղ է գտնվում այդ գործընթացը, քանի որ գնդակը ձեր դաշտում է»,-  ասաց Զուրաբյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ համաձայն չէ Զուրաբյանի այն պնդմանը, թե  նոր ԸՕ-ում բացակայում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկները ու հայեցակետերը:

Ինչ վերաբերում է 4+4+4 ձևաչափի համագործակցությանը, Հարությունյանն ասաց, թե դեռ չի ստացել դրա կազմակերպման վերաբերյալ ՀԱԿ-ի ծրագիրը, ինչպես նաև դրան մասնակցել ցանկացողների ցանկը: Դավիթ Հարությունյանը ընդգծեց, որ այդ ծրագիրը ստանալուց ու ուսումնասիրելուց հետո միայն, հնարավոր կլինի հստակ պատասխան տալ այդ հարցին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ