30 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք. Մեկնարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված 5-րդ համաժողովը

Մոսկվայում մարտի 23-ին մեկնարկել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովը, որին մասնակցում է ավելի քան 2460 պատվիրակ 79 երկրից: Համաժողովին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորու­թյամբ մասնակցում է նաև հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը: «Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք» խորագրով համաժողովին մասնակցում են քաղաքական և հասարակական գործիչներ, գիտնականներ, բուժաշխատողներ, կրոնական կազմակերպությունների ներկայա­ցուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, […]

Ձերբակալվել է Բրյուսելի պայթյունների կասկածյալը

Բելգիական ոստիկանությունը ձերբակալել է Բրոյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների համար կասկածյալին՝ Նաջիմ Լաաշրաուին։ Նրան ֆիքսել էին Բրյուսելի օդանավակայանի տեսախցիկները, երբ նա քայլելիս էր եղել մյուս երկու ահաբեկիչների հետ՝ Խալիդ եւ Բրախիմ Բակրաուի եղբայրների։ Տեսախցիկը նրանց ֆիքսել է պայթյունից մի քանի րոպե առաջ հենց այն վայրում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։ Լաաշրաուին արդեն հետախուզման մեջ էր՝ Փարիզում […]

Ն. Փաշինյանը հանդիպել է ոստիկանների հետ

ԱԺ պատգամավոր, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հրազդանում հերթական հանդիպումներն է ունեցել: Իսկ այս առիթով ԱԺ պատգամավորը իր  Ֆեյսբուքյան իր էջում պատգամավորը գրել է. «Այսօր Հրազդանում հանդիպումներ ունեցա ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լ. Գրիգորյանի եւ Հրազդանի քաղաքային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կ. Գրիգորյանի հետ: Քննարկեցինք […]

Հայտնաբերել է սպանության մեջ մեղադրվող հետախուզվողին

Մարտի 22-ին, ժամը 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ինտերպոլի ԱԿԲ-ի, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները Փարաքար գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել Լատվիայի Հանրապետության քաղաքացի, 1995 թ. ծնված Արամ Գաբրիելյանին։ Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, վերջինս 2015 թ. հունիսի 8-ից Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից հետախուզվում էր ԼՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի […]

Չի ցրտահարվել. ուզում եք զարմացեք, ուզում եք մեջտեղից կիսվեք, ուզում եք ֆիզիկոսներին ու կենսաբաններին կանչեք

Չի´ ցրտահարվել: Ուզում եք մի´ հավատացեք, ուզում եք զարմացեք, ուզում եք մեջտեղից կիսվեք, ուզում եք ֆիզիկոսներին ու կենսաբաններին կանչեք, ուզում եք մաթեմատիկոսներին էլ միացրեք էդ գործին, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է. փաստը մնում է փաստ’ էդ մարդու այգին չի ցրտահարվել ի հեճուկս բոլոր բամբասանքների ու բնության հայտնի օրենքների: Այստեղ է, որ ասում են` հավատքը սարեր է շուռ տալիս: Գրում […]

Քայլեր ձեռնարկեք. Դավիթ Մաթեւոսյան

Դավիթ Մաթեւոսյանը Ֆեսբուկյան իր հարթակում անրադարձել է իրանցի զբոսաշրջիկներին եւ վերջին օրերի խոսակցություններին: – Խանութի տերն ասել է՝ պարսիկներին ներս չթողնեք: …. Էս աբսուրդը արդեն որերորդ անգամ եմ լսում: Դա ասելուց հետո էլ գալիս է փաստարկումը – Գող են: Հիմա պատկերացրեք անհեթեթության աստիճանը՝ 90 միլիոնանոց Իրանից մարդիկ ԸՆՏԱՆԻՔՈՎ ճամփորդում են 1 միլիոնանոց Հայաստան, որպեսզի, ասենք […]

«Մեր ժողովուրդը լավ է հասկանում Բելգիայի ժողովրդի ցավը». Էրդողանը ցավակցություն է հայտնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական հայտարարություն է հղել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Doğan» լրատվական ծառայության` հայտարարության մեջ Էրդողանը նշել է, որ թուրք ժողովուրդը շատ լավ է հասկանում Բելգիայի ժողովրդին և կիսում է նրա ցավը, քանի որ իրենք էլ են ահաբեկչական հարձակումների ենթարկվել: «Խստորեն դատապարտում եմ Բրյուսելի […]

Հայաստանն ու Քուվեյթը քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն կտրամադրեն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» միջպետական համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն: Վարչապետը ողջունել և կարևորել է համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ քաղաքական, […]

«Կուտը» տան, ընտրվեն ու պաշտոն ստանան …

Մի ուրույն, յուրահատուկ, առանձնահատուկ քաղաքական դաշտ ունենք՝ հայկական, արևելյան-եվրոպական խառնուրդով, ազգային առանձնահատկություններով, անհասկանալի «համեմունքներով» համեմված… Աջափսանդալային, շատ կանխատեսելի, պարզունակ, մակերեսային, հաշվարկված ու ինչ-որ տեղ տնավարի … Լիքը կուսակցություններ, անհամար հասարակական տարաբնույթ՝ ընդհուպ կուսա-տարասեռախառն քաղաքականացված կազմակերպություններ, նորանոր քաղաքացիական արագ բռնկվող նաև արագ հանգչող շարժումներ: Մեծամասամբ առանց քաղաքական հենքի, այստեղից-այնտեղից արտագրված ծրագրերով, առանց գաղափարախոսության, առանց լուրջ, զարգացած, […]

Զինվորին հարկավոր է դաստիարակել մանկուց. Վովա Վարդանով /վիդեո/

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հյուրընկավվել էին «Հատուկ նշանակության /հետախուզադիվերսիոն/ խմբի» հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը և «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» փոխնախագահներ Արագած Մկրտչյանը և Սեյրան Չիլինգարյանը: Սեյրան Չիլինգարյանը շեշտեց, որ սահմանում իրավիճակը լարված է ու սրված: Նա ընդգծեց, որ ամենքս պետք է միավորված լիենենք ու ուս ուսի տված: Անդրադառնալով կորուստներին՝ Չիլինգարյանը նշեց. «Ո՞նց կարելի  է անել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի